Сообщения

Сообщения за 2018

Ազատություն կա: Ազատության համար պայքար կա

Изображение
Ըստ փիլիսոփա Մարկ Վարրոնի տեսակետի, ստրուկն իրենից ներկայացնում է լոկ «խոսող զենք», շնչավոր սեփականություն, բեռնակիր անասուն:Ստրուկները սովորաբար օգտագործվում են որպես աշխատուժ՝ գյուղատնտեսական և այլ արտադրության մեջ, որպես ծառաներ, կամ տիրոջ այլ կարիքները հոգալու համար։Ստրուկը չունի սեփականություն, նա կարող է տնօրինել միայն այն, ինչ տերը կցանկանա նրան տալ։ Ստրուկը չի կարող օրինական ամուսնանալ առանց տիրոջ թույլտվության։ Ամուսնական կապի տևողությունն էլ, եթե այն թույլատրվել է, կախված է ստրկատիրոջ քմահաճույքից, որին պատկանում են նաև ստրուկի երեխաները։ Ինչպես ունեցվածքի ցանկացած մաս, ստրուկը կարող է դառնալ ամենատարբեր առևտրային գործարքների առարկա։Ստրուկը, որպես անհատ, իրավունքի սուբյեկտ չի հանդիսանում։ Ո՛չ տիրոջ, ո՛չ երրորդ անձի հետ հարաբերություններում ստրուկը, որպես ինքնուրույն անձ, պաշտպանված չէ օրենքով։ Տերը կարող է վարվել ստրուկների հետ իր հայեցողությամբ։ Ստրուկի սպանությունը տիրոջ կողմից վերջինիս օրինական իրավունքն է, իսկ մեկ ուրիշի կողմից՝ դիտվում է որպես ունեցվածքի հանդեպ ոտնձ

Ի՞նչ է գովազդը։ Գովազդի նշանակությունը

Ի՞նչ է գովազդը    Գովազդը, մարքեթինգային հաղորդակցության ուղղվածություն է, որի շրջանակներում իրականացվում է ինֆորմացիայի տարածում՝ գովազդվող օբյեկտի նկատմամբ ուշադրություն գրավելու, հետաքրքրություն ստեղծելու կամ պահպանելու նպատակով։ Ըստ Ուիլյամ Ուելսի`  գովազդն իրականացնում է վեց հիմնական գործառույթ. ▪ ապրանքների և բրենդների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացում ▪ ապրանքի իմիջի ձևավորում ▪ մարդկանց համոզում ձեռք բերել ապրանք ▪ արտադրանքի նկատմամբ պահանջարկի խթանում ▪ ապրանքը ձեռք բերելու անհրաժեշտության գիտակցման ձևավորում ▪ գնումների նախկին փորձի ամրապնդում Այսօր շատ մեծ է գովազդի նշանակությունը․ ▪ տնտեսական (շահույթի ձեռքբերում) ▪ սոցիալական (հասարակայնորեն նշանակալի նպատակների իրականացում) ▪ քաղաքական (հանրությանը ղեկավարելու համակարգի օրինապահության ձևավորում) ▪ գաղափարական (անձի աշխարհայացքի ձևավորում և զարգացում) ▪ հոգեբանական (ներգործություն գնորդի ցանկությունների և երազանքների վրա) ▪ կրթական (կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ ինֆորմացիա

Բալետի արտիստ` Վիլեն Գալստյան

Изображение
 Նա առաջին հայ արտիստն էր, ում ճանաչեց համաշխարհային բալետային բեմը։ 1959թ. ավարտել է Երևանի պարարվեստի  ուսումնարանը: 1959-61թթ.  եղել է Թբիլիսիի Փալիաշվիլու, 1961-72թթ.` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ, ապա՝ առաջատար մենապարող: Դեռ երիտասարդ տարիքում ընդգրկվել է Մեծ թատրոնի բալետային խմբի կազմում և շրջագայել ամբողջ աշխարհում։ Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Սպարտակ» (Սպարտակ, 1961թ.), «Գայանե» (Արմեն, 1974թ.), Ա.Ադանի «Ժիզել» (Ալբերտ, 1961թ.), Է.Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» (Բյուրատ, 1966թ.), «Անտունի» (Անտունի, 1969թ.), «Սասունցի Դավիթ» (Դավիթ, 1976թ.), Է.Արիստակեսյանի «Պրոմեթևս» (Պրոմեթևս, 1967թ.), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ռոմեո, 1970թ.), «Մոխրոտը» (Արքայազն), Պ.Չայկովսկու «Կարապի լիճը» (Զիգֆրիդ, 1972թ.) և այլն: 1972-75թթ և 1977-79թթ ղեկավարել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը, 1979-83թթ եղել է թատրոնի գլխավոր բալետմայստերը: Բեմադ

20-րդ դարի նորաձևություն: Իվ Սեն Լորեն

Изображение
Նորաձևությունը, որոշակի ոճի ժամանակավոր գերիշխանությունն է կյանքի կամ մշակույթի որևէ բնագավառում: Սահմանում է հագուստի, գաղափարների, վարքի, էթիկետի, կենսակերպի, արվեստի, գրականության, խոհանոցի, ճարտարապետության, ժամանցի և այլնի ոճը կամ տիպը, որը տարածված է հասարակության մեջ որոշակի ժամանակահատվածում: Հագուստի նորաձևությունը հագուստի ձևերի և նմուշների փոփոխությունն է, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակամիջոցում: Այդ բառի գործածությունը սկիզբ է առնում 17-րդ դարից, երբ Ֆրանսիայի պալատական նորաձևությունն օրինակ էր ծառայում եվրոպական բոլոր երկրների համար: Արվեստի տեսանկյունից նորաձևությունը մոտ է կոնցեպտուալ արվեստին, քանզի այն կերպարն ստեղծող տարբեր տարրերի համադրություն է (սանրվածք, հագուստի տարրեր, ոճ, գույն, աքսեսուարներ): Պատմության ընթացքում հագուստի նորաձևությունը թելադրում էին տարբեր երկրներ, ներկայումս «ամենանորաձև» քաղաք է համարվում Փարիզը , բայց ավելի վաղ նորաձևություն թելադրում էին Իտալիան, Իսպանիան, և ավելի ուշ՝ Անգլիան։ Հաճախ նորաձևության հարցերում առաջնայնութ

Կոնստանտին Բագամոլով

Изображение
Կոնստանտին Բագամոլով Ռուս հայտնի ռեժիսոր, պոետ Կոնստանտին Բագամոլովը ծնվել է 1975թ. հուլիսի 23-ին կինոքննադատներ Յուրի Բագամոլովի և Օլգա Ուլյանովայի ընտանիքում։ Հայտնի է դասական ստեղծագործությունների վրա հիմնված`  պրովոկացիոն բեմադրություններով։ Բագամոլովի մասին ասում են, որ սա այն դեպքն է, երբ հանդիսատեսը գնում է ոչ թե ներկայացումը նայելու, այլ հենց իր համար։ Իրականում ամեն ինչ այդպես չէ Իրականում ամեն ինչ այդպես չէ, Գաղտնիք. դա դատարկություն է, Այսինքն՝ բացակայություն, օրինակ` դատարկ բնակարան, և դատարկ փողոց գիշերով, և դատարկ աչքեր, և դատարկ շիշ, կոնկրետ դատարկ թուղթ, որովհետև կարելի է նաև ասել մաքուր, բայց մաքուր թուղթը  դա մաքուր թուղթ է, դա թուղթ է, որի վրա ինչ որ բան գրել են կամ կգրեն, իսկ դատարկ թղթի թերթը խաբկանք է. այնտեղ չի կարելի գրել, դա ուղղակի անհնար է. նա տարածություն է, նրա մեջ կարելի է մուտք գործել, նրա մեջ կարելի է գոռալ՝ արձագանքը պատասխան կտա, բոլորը չէ, որ տեսնում են դա, բայց ոչ բոլորն են հասկանում՝ ինչ որ բան նրանից, ինչ տեսնում են