Հասարակագիտություն

Վերածննդի դարաշրջան


Վերածնունդը կամ Ռենեսանսը Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների մշակութային և գաղափարական զարգացման մի դարաշրջան է, երբ միջնադարյան մշակույթից անցում է կատարվել նոր ժամանակի մշակույթին, (Իտալիայում՝ 14-16-րդ դարերում, մյուս երկրներում ՝ 15-16-րդ դարերում)։

Վաղ Վերածնունդ

Վաղ Վերածննդի արվեստը ծաղկում է ապրել 15-րդ դարում նախ և առաջ Ֆլորենցիայում։ Իտալացի արվեստագետները կրոնական տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն։ Արվեստի գլխավոր հերոսը դարձել է վառ արտահայտված անհատական գծերով մարդը։ Դիմանկարը և բնանկարը հաստատվեցին որպես ինքնուրույն ժանրեր։ Մեծ դեր խաղաց Ֆլորենտացի գիտնական և ճարտարապետ Ֆիլլիպո Բրունելեսկիի գծային Հեռանկարի հայտնագործությունը։ Դա թույլատրեց նկարիչներին կտավի հարթության վրա ստանալ եռաչափ տարածական կատարյալ պատկերներ։

Բարձր Վերածնունդ

Վերածննդի շրջանի բարձրակետը համընկնում է 16- րդ դարի առաջին քառորդին, այդ շրջանն էլ ստացել է Բարձր Վերածնունդ անվանումը։ Այդ շրջանը հանդես է գալիս Լեոնարդո դա Վինչիի արտահայտիչ գործերով, Ռաֆայել Սանտիի պայծառ ներդաշնակությամբ հագեցած կտավներով, Միքելանջելոյի պայքարի պաթոսով ներթափանցված քանդակներով և որմնանկարներով, Ջորջոնեի, Տիցիանի և այլոց կոլորիտով կենսահարուստ նկարներով։ 16- րդ դարի երկրորդ կեսից սկսած Իտալիայի արվեստը սուր ճգնաժամ է ապրել։ Ի հայտ է եկել մաներիզմի սուբյեկտիվորեն նրբացրած արվեստը, որը արտահայտել է Վերածննդի իդեալների նկատմամբ հիասթափություն։ Բախումների ողբերգականությունը հերոսի պայքարն ու անխուսափելի կործանումը դարձել են Միքելանջելոյի Տիցիանի ստեղծագործությունների ուշ շրջանի գլխավոր թեմաները։

Ուշ Վերածնունդ

1527 թ.–ին կայսերական զորքերի կողմից Հռոմը կողոպտվելուց հետո իտալական Վերածնունդը հայտնվում է ճգնաժամի մեջ։ Ռաֆայելի ուշ արվեստում արդեն իսկ նկատվում է գեղարվեստական նոր գիծ՝ մաներիզմ: Այս շրջանին հատուկ են գծերի պրկվածությունը և կոտրատվածությունը, արտաքինի, հաճախ՝ մերկ, ձգվածությունը, անգամ ձևախախտությունը, դիրքերի լարվածությունը և անբնականությունը, անսովոր կամ արտասովոր տպավորությունները՝ կապված չափսերի, լուսավորության կամ հեռանկարի հետ, գունային խայթող գամմայի կիրառումը, հորինվածքի ծանրաբեռնվածությունը և այլն։ Մաներիզմի առաջին վարպետները՝ Պարմիջանինոն, Պոնտորմոն, Բրոնզինոն, ապրում և աշխատում էին Ֆլորենցիայում՝ Մեդիչի տան դուքսերի արքունիքում։ Ավելի ուշ մաներիստային նորաձևությունը տարածվեց ամբողջ Իտալիայով և դրա սահմաններից դուրս։ 1590-ականներին մաներիզմին փոխարինելու եկավ բարոկկոյի արվեստը անցումային փուլի Տինտորետտո և Էլ Գրեկո ներկայացուցիչների հետ մեկտեղ։

Ջորջո Վազարի

Ջորջո Վազարի (իտալ.՝ Giorgio Vasari, Հուլիսի 30, 1511, Արեցո, Տոսկանա, Իտալիա - հունիսի 27, 1578, Ֆլորենցիա, Իտալիա), իտալացի գեղանկարիչ, ճարտարապետ և գրող է, հայտնի «Կյանքի նկարագրությունների» հեղինակը։ Ժամանակակից արվեստաբանության հիմնադիրն է։

Վազարիի հայրը` Անտոնիոն, եղել է բրուտ։ Ամբողջ կյանքում գեղանկարիչը ներկայացել է որպես «Ջորջո Վազարի Արեցցոյից»: Վազարիի առաջին ուսուցիչը տասներկու տարեկան հասակում եղել է ֆրանսիացի նկարիչ Գիլյոմ դե Մարսիլյան, ով նկարում էր Արեցցոյի տաճարի վիտրաժները։ 1524 թվականին Վազարին տեղափոխվում է Ֆլորենցիա, սովորում Անդրեա Դել Սարտոյի, Միքելանջելոյի, Բաչո Բանդինելիի  մոտ։ Երիտասարդ Վազարիին հովանավորում են Ալեքսանդր և Իպոլիտո Մեդիչիները, որոնք շուտով ստիպված լքում են Ֆլորենցիան։ Վազարին վերադառնում է Արեցցո, որտեղ ստանում է մի քանի պատվեր և նույնիսկ ստեղծում ֆրեսկոներ:
Այն ժամանակներում հայտնի քանդակագործ, նկարիչ և ճարտարապետ Ֆիորենտինո Ռոսսոն, լինելով Արեցցոյում, մի քանի խորհուրդներ է տալիս երիտասարդ Վազարիին։ Որպես երախտագիտության նշան` Վազարին հետագայում մանրամասն նկարագրում է նրա կյանքն ու ստեղծագործությունը իր աշխատությունում։ Վազարին նկարներ է ստեղծում Ռոսսոյի նկարներով։ Վազարին այդ տարիներին նյութական վատ վիճակում էր. հայրը մահացել էր` նկարչին թողնելով երեք քույրերի և երկու եղբայրների հոգսը։ Որոշ ժամանակ Վազարին ոսկերչություն և արծաթագործություն է ուսանում, ինչը այն ժամանակներում արվեստի համարում ուներ։
Ֆլորենցիան, ուր Վազարին արդեն մի քանի ամիս այդ գործով էր զբաղվում, 1529 թվականին ասպատակության է ենթարկվում։ Դրա հետևանքով նկարիչը տեղափոխվում է Պիզա, որտեղ կրկին գեղանկարչությամբ է զբաղվում։ Այդ ժամանակ նա 17 տարեկան էր։ Նա սկսում է ճամփորդել ողջ Իտսլիայում` փնտրելով աշխատանք: Հենց այդ ժամանակ էլ երջանիկ պատահականությամբ հանդիպում է իր հովանավորներից մեկին` Իպոլիտո Մեդիչիին։ Վերջինս Վազարիին իր հետ Հռոմ է տանում, ուր և սկսում է ջանադրությամբ աշխատել` հովանավորից ստանալով «Վեներա և Քարիտներ» նկարի պատվերը։
Երբ Կառլոս V կայսրը 1531 թվականին վերականգնում է Մեդիչիների իշխանությունը Ֆլորենցիայում, Վազարին վերադառնում է այնտեղ` հերցոգ Ալեքսանդրի մոտ, ով գեղանկարչության մեծ սիրահար էր։ Հերցոգի պալատում Վազարին մի քանի նկարներ է ստեղծում, այդ թվում` Ալեքսանդրի դիմանկարը, ինչպես նաև դասավանդում է ճարտարապետություն։ Իր տաղանդը դրսևորելու առաջին հնարավորություններից մեկը ընձեռվեց այն ժամանակ, երբ Կառլոս V-ը հանդիսավոր մտավ Հռոմ (1536). դեկորատիվ տարբեր կառույցներ ստեղծելու անհրաժեշտություն առաջացավ։ Այդ ժամանակ Վազարին Արեցցոյի Սուրբ Կլարա եկեղեցու համար նկարում է «Ավետում» կտավը։ Լուվրում պահվում է այս նույն թեմայով Վազարիի կտավը. հնարավոր է, որ դա հենց Արեցոյի «Ավետումն» է։
1537 թվականին Ալեքսանդր Մեդիչին սպանվում է, և Վազարին կրկին մնում է առանց հովանավորի։ Չնայած երիտասարդ տարիքին` Վազարին արդեն մեծ հռչակ էր ձեռք բերել` ստանալով տարբեր հրավերներ։ 1540 թվականին նա Բոլոնիայում աշխատում է «Սուրբ Գրիգորի ընթրիքը» կտավի ստեղծման վրա։ Թեմայով և կատարմամբ այն նկարչի լավագույն գործերից է։ Կտավը ներկայումս գտնվում է Բոլոնիայում։ Նկարի բոլոր կերպարները Վազարիի ժամանակակիցներն են, որոնց անունները նա ներկայացրել է իր գրքում։
Վազարի - գեղանկարիչ
 Վազարիի գեղանկարչությունը տոսկանյան մներիզմի վառ դրսևորում է։ Վազարիի մեզ հասած առաջին կտավը «Հիսուսի թաղումն» է (1532, Վազարիի տուն-թանգարան, Արեցցո)։ Վազարին շատ արագ է աշխատել երիտասարդ շատ նկարիչների օգնությամբ, որոնց անունները պահպանվել են։ Իր կենսագրությունում նա ամենայն մանրամասնությամբ նկարագրել է սեփական ստեղծագործությունները։ Չնայած Վազարին լավ նկարիչ է եղել, սակայն նրա կերպարներում անճշտություններ են նկատվում։ Նրա կտավները ստեղծված են սառը գույներով։
Վազարի - ճարտարապետ
Վազարիի` ճարտարապետության մեջ ունեցած հաջողությունները փոփոխական են եղել։ Նա տաղանդավոր էր դեկորներում, սակայն այդքան էլ հաջողակ չէր մոնումենտալ ճարտարապետության մեջ։ Նա անհաջող վերակառուցել է մի քանի շենքեր` չպահպանելով ճարտարապետական միասնությունը։ Նրա կառուցած նոր շենքերը աչքի են ընկնում առանձնահատուկ գեղեցկությամբ և յուրօրինակությամբ։ Ուֆֆիցի շենքը Ֆլորենցիայում և Հուլիոս 3-րդ պապի համար նախատեսված շենքը Հռոմում վկայում են Վազարիի ճարտարապետական տաղանդի մասին։ Նրա նախագծով են կառուցվել մի շարք շինություններ Պիզայում։
«Կյանքի նկարագրություններ»
Վազարիի ամենաարժեքավոր ժառանգությունը «Առավել հայտնի նկարիչների, քանդակագործների կյանքի նկարագրություններն» է, որն ավարտել է 1550 թվականին։ Երկրորդ վերամշակված հրատարակությունը` նկարիչների դիմանկարներով, լույս է տեսել 1568 թվականին։ «Կյանքի նկարագրությունները» հարուստ փաստական նյութ է` Վերածննդի դարաշրջանի արվեստի առաջադիմական դերի գնահատանքով։
Վազարին բարեխղճորեն է կատարել իր գործը։ Երբ ձեռագրի մի մասը պատրաստ է եղել, Վազարին այն հանձնել է իտալացի գրող Հանիբալ Կարոյին, ով օգնել է իր դիտողություններով` խորհուրդ տալով ավարտել աշխատանքը։ Ավելի ուշ Մատեո Ֆաետանին, ով գրական կրթություն ուներ, Վազարիի հանձնարարությամբ շտկումներ է արել գրքում։ Այդ պատճառով գիրքը պատրաստ է եղել 1550 թվականին միայն։ Բայց Վազարին, կրկին չբավարարվելով, առաջարկում է լրացուցիչ տեղեկություններ հավաքել ժամանակակից նկարիչների մասին։ Այդ պատճառով առաջին հրատարակությունից միայն 18 տարի անց գիրքը ավարտուն տեսք է ստանում։ Երկրորդ հրատարակությունը զարդարված էր նկարիչների դիմանկարներով։

Աղբյուրը`այստեղ

Մետալ 


Մետաը ռոք-երաժշտության ժանր է։ Ձևավորվել է ծանր ռոքից 1970-ական թվականների կեսերին Անգլիայում և ԱՄՆ-ում։ Մետալի ուղղվածությունների ռոք երաժշտության այլ ժանրերից հիմնական տարբերություններն են՝ երկարացված կիթառային սոլոներ, ագրեսիվ ռիթմեր, հեշտացված րիֆֆեր, դիսթորշն հատկանիշով էլեկտրակիթառներ։
Մետալ երաժշտությունը ունի բազմաթիվ ենթաժանրեր։ Համեմատաբար «թեթևից» (դասական հևի մեալ, փաուեր մետալ) մինչև բավականին «ծանր» և հանպատրաստից ունկնդիրի մեծամասնության կողմից անընդունելի (դեթ մետալ, բլեք մետալ)։
Մետալիկ ենթաժանրերն են` էքստրիմ մետալ (բլեք մետալ, դեթ մետալ, դում մետալ, թրեշ մետալ), ԳԼԵՄ մետալ, գոթիկ մետալ, գրուվ մետալ, փաուեր մետալ, պրոգրեսիվ մետալ, սփիդ մետալ, հևի մետալ, ավանգարդ մետալ, վիկինգ մետալ, դարք մետալ, կելտական մետալ, մաթեմատիկա մետալ, նեոդասկան մետալ, օրիետալ մետալ, փեյգն (հեթանոսական) մետալ, պոստ մետալ, սիմֆոնիկ մետալ, սլաջ մետալ, սթոներ մետալ և ֆոլկ մետալ։
Մետալ ժանրերի երաժշտությունը տարածված է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, սակայն համեմատաբար մեծ բեմեր են ստեղծվել հյուսիսային Եվրոպայում (Բրիտանիա, Սկանդինավիա, Գերմանիա) և Հյուսիսային Ամերիկայում (ԱՄՆ, Կանադա)։
Եվրոպական բոլոր երկրներում և Ռուսաստանում գոյություն ունեն բազմաթիվ տեղական բեմեր, ինչպես նաև Բրազիլիայում և Ճապոնիայում և այլ ոչ եվրոպական երկրներում։ Արևելքում, բացի Իսրայելից և Թուրքիայից, ծանր երաժշտությունն ավելի քիչ է զարգացած ՝ կապված ցենզուրային խիստ սահմանափակումների հետ։
Գլեմ մետալը հարդ ռոքի և հևի մետալի ենթաժան էր։ Այն իր մեջ կրում է տարրեր փանք ռոքից, ինչպես նաև հուկից և կիթառային ռիֆֆերից՝ միաժամանակ կրկնօրինակելով 1970-ականների գլեմ ռոքի հուկից գեղագիտությունը։Գլեմ մետալը հայտնվեց 1970-ականների վերջին և 1980-ականների սկզբին ԱՄՆ-ում։ Հատկապես մեծ տարածում գտավ Լոս Անջելեսի Sunset Strip երաժշտական բեմում այնպիսի խմբերի ազդեցությամբ, ինչպիսիք են Kix-ը, Night Ranger-ը, Mötley Crüe-ը և Quiet Riot-ը։ Գլեմ մետալը հանրաճանաչ էր 1980-ականներին և 1990-ականների սկզբին շատ խմբերի գործունեության արդյունքում։ Դրանց թվում էին Poison-ը, Cindrella-ն և Bon Jovi-ն։
Ժանրն իր տիրապետությունը շեշտակիորեն կորցրեց 1991-1994 թվականներին գրանջի վերելքի ժամանակ և այնպիսի ալբոմների թողարկմամբ, ինչպիսին էր Nirvana խմբի Neverminde-ը։ Սակայն գլեմ մետալն սկսեց վերածնվել նոր հազարամյակի սկզբին շվեդական սլիզ մետալի շնորհիվ և այնպիսի ռետրո խմբերի գործունեությամբ, ինչպիսիք են The Darkness-ը և Steel Panther-ը։ Հաջողության հասավ նաև ֆիննական Reckless Love խումբը՝ համատեղելով փոփ երաժշտությունը գլեմ մետալի հետ։
Պրոգրեսիվ մետալը մետալ երաժշտական ոճի ուղղվածություն է։ Հիմնվում է պրոգրեսիվ ռոքի վրա, իր մեջ ներառելով բարդ կոմպոզիցիոն կառուցվածքներ, քմահաճույքային երաժշտական չափսեր և ինտրիգային նվագներ երաժշտական գործիքների վրա։ Պրոգրեսիվ մետալը առաջացել է 1960/70-ականների պրոգրեսիվ-ռոք խմբերում, ինչպիսիք են՝ Yes, Uriah Heep Black Sabbath, King Crimson և Rush։ Որպես ինքնուրույն ոճ ձևավորվել է միայն 1980-ական թվականների կեսերից։
Հևի մետալը  ռոք երաժշտության ժանր է, մետալի առաջին և սկզբնական ուղղվածությունը։ Հիմնականում այս տերմինով անվանում են «դասական» մետալը, որը ստեղծվել էր 1970-ական թվականների սկզբին Black Sabbath և Judas Priest խմբերի կողմից։
Հևի մետալը վերջնականապես ձևավորվել է 1970- ական թվականների վեջին ՝ բրիտանական հևի մետալի նոր ալիքի հայտնվելով։ Ժամանակակից հևի մետալի համար բնորոշ են՝ միջին կամ արագացված տեմպ, զգալի ագրեսսիա, սոլո-կիթառահարի կենտրոնական դերը, երկարատև և ճկուն կիթառային սոլոներ, բարձր վոկալ։ Տեքստերի թեմատիկան բազմիմաստ է, կարող են լինել երգեր պատերազմական, հասարակական, փիլիսոփայական, կրոնական, երբեմն էլ՝ սիրո մասին։
Ավանգարդ մետալը մետալ երաժշտության ուղղություններից մեկն է, որը ներառում է պրոգրեսսիվ, սիմֆոնիկ, ֆոլկ, ինդուստրիալ, բլեք և այլ մետալ ենթաժանրերի էլեմենտներ։ Այն առանձնանում է ձայնային, գործիքային և կառուցվածքային էքսպերիմենտների բազմազանությամբ։
Ավանգարդ մետալը առաջացել է 1980-ականների վերջին, 1990-ականների սկզբին Շվեդիայում և Նորվեգիայում։ Ժանրին հատուկ երաժշտական գործիքներից են կիթառը, բաս կիթառը, ստեղնաշարային գործիքները, ջութակը, ֆլեյտան, հարվածային գործիքները և այլն։
Սիմֆոնիկ մետալ կամ սիմֆո-մետալը երաժշտական ժանր է, որի մեջ համադրվում են մետալ և սիմֆոնկնվագախմբային երաժշտությունը: Սիմֆոնիկ մետալ ժանրում հաճախ օգտագործվում է բարձր կանացի վոկալ (որը բնորոշվում է որպես «օպերային»): Ալբոմների ձայնագրության համար սովորաբար հրավիրվում են փոքր սիմֆոնիկ նվագախումբ և ակադեմիական («կամերային») երգչախումբ: Ժանրին բնորոշ են կոնցեպտուալ ալբոմները, վառ թատերական ներկայացումները համերգների ժամանակ, բեմական կոստյումները, բարձր գեղարվեստականությամբ աչքի ընկնող, միջին դարերի, նոր միջնադարի գեղագիտությունը պատկերող տեսահոլովակները, ինչպես նաև` ֆենտեզի և գոթիկա ժանրով ստեղծագործությունները:



Մարդու հոգեբանական խառնվածքի տիպերը


Հոգեբանական խառնվածքի տիպերն են՝
.   Սանգվինիկ (տաքարյուն)
.   Ֆլեգմատիկ (սառնարյուն)
.   Խոլերիկ (դյուրագրգիռ)
.   Մելանխոլիկ (մելամաղձոտ):
Ժամանակակից հոգեբանության մեջ խառնվածքը դիտվում է, որպես մարդու նյարդային համակարգի տիպի հոգեբանական դրսևորումը, որի մեջ մտնող հատկությունները բնորոշում են հոգեկան գործունեության շարունակությունը: Այդ հատկություններն են.
.   զգայունությունը
.   ռեակտիվությունը
.   ակտիվությունը
.   ռեակտիվության և ակտիվության փոխհարաբերությունը
.   գործողությունների տեմպը
.   ճկունությունը կամ կոշտությունը:
ՍԱՆԳՎԻՆԻԿ
Այս տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են: Սանգվինիկն աչքի է ընկնում վառ արտահայտված դիմախաղով և ակտիվ շարժումներով: Նա շատ եռանդուն է, աշխատասեր և ընդառաջ է գնում ցանկացած նոր գործի, չի կորցնում հավասարակշռությունը  դժվար իրավիճակներում, կարողանում է զսպել հույզերը, շատ հեշտ է յուրացնում ամեն մի նորություն: Չի ընկնում այլոց կարծիքների ազդեցության տակ, միշտ գերադասում է ինքնուրույնություն ցուցաբերել: Սանգվինիկը շատ հեշտ է շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ, սովորաբար, այնպիսի մարդկանց վստահում են: Նրա վարքը բավականին ճկուն է, մտավոր կարողությունները բարձր են: Այդպիսի մարդիկ ավելի լավ են կատարում այն աշխատանքները, որոնք մեծ պատասխանատվություն են պահանջում: Սանգվինիկը կենսուրախ է, շփվող, արագ է հարմարվում նոր միջավայրին ու պահանջներին: Նրա  մոտ արագ են առաջանում ուրախության, տխրության, կապվածության ու անբարյացակամության զգացումներ, սակայն դրանք մակերեսային են ու կարճատև: Սանգվինիկի տրամադրությունն արագ փոփոխվում է, սակայն, որպես կանոն, նրա մոտ գերակշռում է դրական տրամադրությունը: Որպես կանոն, սանգվինիկներն առանձնանում են իրենց վստահ և սահուն քայլվածքով:
ԽՈԼԵՐԻԿ
Չնայած, որոշ հատկություններով նման է սանգվինիկին, սակայն ունի աչքի ընկնող տարբերություններ: Խոլերիկը ևս չափազանց ակտիվ է, սակայն դժվար է հսկում սեփական հույզերը: Բռնկուն է, անհամբեր,  վարքի ճկունությունը  թույլ է: Դրա հետ մեկտեղ համառ է  և միշտ ձգտում է հասնել նպատակին: Խոլերիկը  հավասարակշռված չէ, նրա տրամադրությունը կարող է շատ արագ փոփոխվել: Նրան բնորոշ են նաև հաճախակի  բարկությունն ու վիրավորանքը, որոնք տևական ու հաստատուն են լինում: Մարդկանց հետ շփման մեջ խոլերիկը կարող է ցուցաբերել գրգռվածություն, հուզական անզսպվածություն, որը հաճախ թույլ չի տալիս նրան օբյեկտիվորեն գնահատել մարդկանց գործողությունները:
ՖԼԵԳՄԱՏԻԿ
Արտաքնապես հանգիստ է և հավասարակշռված: Նրան դժվար է հավասարակշռությունից հանել, քանի որ բավականին զուսպ է: Խոսքը և քայլվածքը դանդաղ է: Դեմքի արտահայտությունները հարուտ չեն: Ֆլեգմատիկը շատ դժվար է անցնում նոր գործերի,  նա սիրում է կայունություն ամեն ինչում: Նրա վարքը չի կարելի անվանել ճկուն: Արտակարգ իրադարձություններում դժվարությամբ է կայացնում ճիշտ որոշումները: Ֆլեգմատիկը օժտված է մեծ համբերությամբ և աշխատունակությամբ: Ինքնահսկողության մակարդակը բարձր է: Նա շատ դժվար է հարաբերություններ հաստատում նոր մարդկանց հետ: Չի սիրում աղմուկ, դատարկաբանություն և մարդաշատ վայրեր: Եթե ֆլեգմատիկին  ներքաշում են որևէ վիճաբանության մեջ, ապա նա ամեն ինչ անում է այդ ամենից  խուսափելու համար:Չնայած իր վարքի կայունությանն ու աշխատասիրությունը՝ ֆլեգմատիկը հաճախ հետաձգում է առաջնային գործերը առանց որևէ հիմնավոր պատճառի:
ՄԵԼԱՆԽՈԼԻԿ
Բնութագրվում է բարձր զգայունությամբ: Ցանկացած աննշան ճնշում կարող է վիրավորել նրա արժանապատվությունը: Մելանխոլիկներին բնորոշ  են ցածր ձայնով խոսելը, նրանք չեն կարող լավ ղեկավար լինել, քանի որ չափազանց, նույնիսկ հիվանդագին զգայուն են: Մելանխոլիկը ակտիվ չէ, շուտ է հոգնում, մանավանդ միօրինակ աշխատանքից: Վստահ չէ սեփական ուժերին, դժվար է հաղթահարում անջրպետները, սովորաբար նա անինքնավստահ է, ամաչկոտ, անհամարձակ: Ընդհանրապես համարվում է թույլ տիպ: Շուտ է ենթարկվում խուճապի: Կյանքի բարենպաստ պայմաններում մելանխոլիկը բովանդակալից ու խորը մարդ է. կարող է լինել լավ աշխատող և կյանքի դժվարությունները հաջողությամբ հաղթահարել,իսկ  անբարենպաստ պայմաններում կարող է վերափոխվել` դառնալով ինքնամփոփ, անհանգիստ և խոցելի, ով անհանգստանում է ու մտահոգվում աննշան ու չնչին երևույթներից:
Ցանկացած մարդ պետք է մշտապես  հաշվի առնի այն մարդկանց խառնվածքի առանձնահատկությունները, որոնց հետ նա շփվում կամ աշխատում է: Դա անհրաժեշտ է արդյունավետ համագործակցության, կոնֆլիկտային իրավիճակների նվազեցման, ինչպես նաև հնարավոր սթրեսներից խուսափելու համար:


Մոնոթեիզմ



Միաստվածություն կամ մոնոթեիզմը, Աստվածաբանության մեջ այն հավատքն է, որ միայն մեկ աստված գոյություն ունի։ Միաստվածության հասկացությունը գերակշռվում է հուդայականությունում, քրիստոնեությունում և իսլամում։



Հուդայականությունը հրեական ազգի կրոնական, ազգային և բարոյագիտական աշխարհայացքն է որի հիմքը Թորան է: Հուդայականությունը հրեական ազգի կրոնական, ազգային և բարոյագիտական աշխարհայացքն է որի հիմքը Թորան է, երեք մոնոթեիստական կրոններից ամենահինն է։ Մտնում է Աբրահամյան կրոնների շարքին, որոնց թվում են բացի Հուդայականությունից նաև Քրիստոնեությունը և Մուսուլմանությունը։

Հուդայականությունը տարանջատվում է երեք զարգացման շրջանի՝ տաճարական, որը կապված է Երուսաղեմյան Տաճարի գոյության հետ, Թալմուդյան կամ Րավվինական, որը տարածում է ստացել 4-րդ դարից առ այսօր և վերջապես օրտոդոքս հրեաների շարժումը, որը սկիզմբ է առել Մ.Թ.Ա. 2-րդ դարում ու գոյություն ունի առ այսօր և ամենատարածվածներից է ժամանակակից Իսրայելում։

Սրբազան գրքերը երկուսն են՝ Թանախ (գրավոր Տորան), Թալմուդ (Բանավոր Տորան)։

Քրիստոնեություն միաստվածային կրոն, հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։

Քրիստոնեություն եզրն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից (մահ. 113/117) Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում։

Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն (դոգմա) է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։

Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման թելադրանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել, երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնցից են Ուղղափառությունը, Կաթոլիկությունը), իսկ XVI դ., Ռեֆորմացիայի արդյունքում ձևավորվել է քրիստոնեությանյան երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը։

Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է քրիստոնյաների պատկերամամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։ Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևվված են Հավատո հանգանակներում։

Իսլամը միաստվածային կրոն, որի համաձայն կա միայն մեկ և անվիճելի աստված (Ալլահ) և Մուհամմադը աստծու վերջին մարգարեն է: Այն աշխարհում երկրորդ ամենամեծ կրոնն է և ամենաարագ աճող հիմնական կրոնն է աշխարհում, ավելի քան 1,8 միլիարդ հետևորդով կամ իսլամ դավանում է աշխարհի բնակչության 24,1%-ը, որոնց անվանում են մուսուլմաններ: Իսլամի համաձայն Աստված, ով գթասիրտ է, ամենակարող և միակը, իր մարգարեների միջոցով ուղարկել է իր ավետարանները մարդկությանը Իսլամի սուրբ գիրքը համարվում է Ղուրան, որը մուսուլմանների կողմից բացվում է որպես աստծու խոսք:

Իսլամը սկիզբ է առել 7-րդ դարի սկզբին Մեքքայում և 8-րդ դարի դրությամբ Իսլամական կայսրությունը ընդլայնվեց Պիրենեյան թերակղզուց մինչև Ինդոս գետ: Իսլամական ոսկե դար պատմաբանները անվանում են 8-րդ դարից մինչև 13-րդ դարն ընկած ժամանակաշրջանը, որտեղ պատմական իսլամական աշխարհում զարգացավ գիտությունը, տնտեսությունը և մշակույթը:
Մուսուլմանների մեծ մասը իսլամական հիմնական երկու ճյուղերից մեկին են պատկանում Սուննի (75–90%) կամ Շիա (10–20%): Մուսուլմանների 13%-ը ապրում է Ինդոնեզիայում, որը ամենամեծ Մուսուլմանական երկիրն է: Մուսուլմանների 31%-ը ապրում է Հարավային Ասիայում, 23%-ը` Մերձավոր Արևելք-Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ առաջատար կրոնն է և 15%-ը Ենթասահարայում։

Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%AB%D5%A1%D5%BD%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6
https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%B8%D6%82%D5%A4%D5%A1%D5%B5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6
https://hy.wikipedia.org/wiki/%D5%94%D6%80%D5%AB%D5%BD%D5%BF%D5%B8%D5%B6%D5%A5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6
https://hy.wikipedia.org/wiki/%D4%BB%D5%BD%D5%AC%D5%A1%D5%B4


Հին աշխարհի կրոն համակարգերը

(տոտեմիզմ)

Կրո­նա­գի­տա­կան բա­ցատ­րու­թյամբ` կրո­նն աստ­վա­ծու­թյու­նը ներ­կա­յաց­նող հա­մա­կարգ է, մար­դու և Աստ­ծու մի­ջև հոգևոր հա­րա­բե­րու­թյուն: Կրոնն ըն­դու­նում է Աստ­ծու ճա­նա­չե­լի­ու­թյան որո­շա­կի սահ­մա­նը: Կրո­նը հին է այն­քան, որ­քան մարդ­կու­թյու­նը, և նախ­նա­դա­րյան շրջա­նից ու­նե­ցել է հա­մա­մարդ­կա­յին ու տի­ե­զե­րա­կան բնույթ: Մարդն իր գի­տակ­ցա­կան կյան­քի առա­ջին իսկ պա­հից խոր­հել է իր սկզբնա­վոր­ման, ծագ­ման, կյան­քի ու մահ­վան, գո­յու­թյան մա­սին: Չի եղել որևէ ժա­մա­նա­կաշր­ջան, մարդ­կա­յին հա­սա­րա­կու­թյուն կամ հա­վա­քա­կա­նու­թյուն` առանց կրո­նի, կրո­նա­կան զգա­ցու­մի և  երևույթ­նե­րի: Կրոնը լինում է տոհ­մա­ցե­ղա­յին կամ նախ­նա­դա­ր­յան հա­սա­րա­կու­թյան հա­վա­տա­լիք­ներ՝ մո­գու­թյուն, կա­խար­դու­թյուն, ոգե­պաշ­տու­թյուն, բնա­պաշ­տու­թյուն, տո­տե­միզմ, ֆե­տի­շիզմ, անի­միզմ և այլն։
Օրինակ տոտեմիզմը (օջիբվե հնդկացիների լեզվում -օտեմ՝ նրա տոհմը, բառից), շրջանառության մեջ է դրվել 18-րդ դարի եվրոպական գրականության մեջ Ջ. Մակ-Լենանի (1870թ.) և Ջ. Ֆրեզերի (1887թ.) աշխատությունների հրատարակումից հետո մարդկանց որոշակի խմբերի և, այսպես կոչված, տոտեմների (կենդանիներ, բույսեր, հազվադեպ՝ բնության երևույթներ, անշունչ  առարկաներ) միջև գերբնական ազգակցության մասին հավատք տոհմացեղային հասարակության մեջ։ Տոտեմիզմի հիմնական տեսակը տոհմային է։ Տոտեմը իր անունը կրող խմբի (սովորաբար՝ տոհմ, համայնքի) կրոն, պաշտամունքի առարկան է։ Հիմնավոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Տոտեմիզմ համընդհանուր երևույթ է, նախնադարյան հասարակությունում արենազգակցական հարաբերությունները երևակայականորեն արտացոլող առավել հին կրոն, համակարգերից մեկը։ Տոտեմիզմ առավել ամբողջությամբ պահպանվել է Ավստրալիայի բնիկների մեջ։ Տոտեմիզմի վերապրուկներ նկատվում են աշխարհի բոլոր կրոններում, ներառյալ հուդայականությունը, քրիստոնեությունը, բուդդայականությունը, հնդուիզմը, մահմեդականությունը։ Տոտեմիզմը մարդու կամ մարդկային խմբի և որևէ կենդանու կամ բույսի միջև գոյություն ունեցող գերբնական և ծագումնաբանական կապի հանդեպ հավատքն է: Ցեղի կամ տոհմի անդամները համարում էին, որ իրենք արյունակցական կապերով կապված են իրար ու միևնույն ժամանակ որևէ տոտեմի հետ, որին նրանք հաճախ անվանում էին «հայր», «մեծ եղբայր» և այլ մակդիրներովՏոտեմիստական հավատալիքներում տոտեմը համարվել է ցեղի նախնին, որը հովանավորում ու պաշտպանում է տվյալ ցեղին տարբեր դժվարություններից ու հակառակորդներից: Բացի այդ՝ ցեղի անդամները անխախտ հավատք ունեին առ այն, որ հնարավոր է տարբեր տիպի ծիսական գործողություններով ազդել տոտեմի վրա, որից հետո տոտեմական կենդանին կամ բույսը կշատանա ու կավելանա, ինչից էլ առավելագույնս կշահեն ցեղի անդամները: Ծիսական գործողությունների ժամանակ ցեղի անդամները տարբեր ներկերով ու հագուստներով հիմնականում փորձում էին պատկերել իրենց տոտեմին ու իրենց շարժումներով նմանակել նրա գործողությունները: Հայ ժողովրդի կյանքում զարգացած տոտեմիստական հավատալիքները պահպանվել են բազմաթիվ հեքիաթներում, գրավոր ու բանավոր հուշարձաններում և դրանցից ամենագլխավորում` «Սասնա Ծռեր» էպոսում։

Աղբյուրը՝ https://www.dasaran.am/apps/wiki/view/id/41
https://www.dasaran.am/apps/wiki/view/id/41






Հին հունական փիլիսոփայական դպրոցներ





Մեգարյան դպրոց հին հունական փիլիսոփայական ուղղություն (մ.թ.ա. 4-րդ դար), սոկրատեսյան դպրոցներից։ Հիմնադիրն է Էվկլիդես Մեգարացին (մ.թ.ա. մոտ 450-380)։ Մեգարյան դպրոցում միահյուսվել են հավերժական ու անփոփոխ միակի (գոյի) վերաբերյալ Պարմենիդեսի ուսմունքը և բարիքի սոկրատեսյան հասկացությունը։ Ըստ Էվկլիդեսի, գոյություն ունի միայն մեկ միասնական բարիք, որն անփոփոխ է և հայտնի է նաև ճշմարտություն, խելք, աստված են անուններով։ Իրերի բազմությունն ու բազմազանությունը հակադրվում են միասնական բարիքին, ուստի ոչ գոյավոր են, ոչ ռեալ։ Մեգարյան դպրոցը շարունակել է նաև Զենոն Էլեացու և սոփեստների ավանդույթները. դիալեկտիկական դատողությունների նկատմամբ ունեցած հակվածությամբ այն ստացել է «էրիստիկական (հուն. έρισχικά-վիճաբանելու արվեստ) դպրոց» անվանումը։ Մեգարացի Ստիլպոնի բարոյագիտական հայացքները մոտ էին կինիկներին, իսկ Զենոն Կիտիոնցին Մեգարյան դպրոցը կինիկյան դպրոցի հետ միասին վերածեց ստոիկյան դպրոցի։


Ստոիկյան դպրոց, հին հունական փիլիսոփայական դպրոց։ Հիմնել է Զենոն Կիտիոնցին։ Հավաքատեղին էր Աթենքի Ագորայի նկարազարդ սյունասրահը՝ Ստոյա պոյկիլե, այստեղից էլ անվանումը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ի՞նչ է գովազդը։ Գովազդի նշանակությունը

20-րդ դարի նորաձևություն: Իվ Սեն Լորեն

Բալետի արտիստ` Վիլեն Գալստյան