Сообщения

Сообщения за ноябрь, 2018

Կոնստանտին Բագամոլով

Изображение
Կոնստանտին Բագամոլով Ռուս հայտնի ռեժիսոր, պոետ Կոնստանտին Բագամոլովը ծնվել է 1975թ. հուլիսի 23-ին կինոքննադատներ Յուրի Բագամոլովի և Օլգա Ուլյանովայի ընտանիքում։ Հայտնի է դասական ստեղծագործությունների վրա հիմնված`  պրովոկացիոն բեմադրություններով։ Բագամոլովի մասին ասում են, որ սա այն դեպքն է, երբ հանդիսատեսը գնում է ոչ թե ներկայացումը նայելու, այլ հենց իր համար։ Իրականում ամեն ինչ այդպես չէ Իրականում ամեն ինչ այդպես չէ, Գաղտնիք. դա դատարկություն է, Այսինքն՝ բացակայություն, օրինակ` դատարկ բնակարան, և դատարկ փողոց գիշերով, և դատարկ աչքեր, և դատարկ շիշ, կոնկրետ դատարկ թուղթ, որովհետև կարելի է նաև ասել մաքուր, բայց մաքուր թուղթը  դա մաքուր թուղթ է, դա թուղթ է, որի վրա ինչ որ բան գրել են կամ կգրեն, իսկ դատարկ թղթի թերթը խաբկանք է. այնտեղ չի կարելի գրել, դա ուղղակի անհնար է. նա տարածություն է, նրա մեջ կարելի է մուտք գործել, նրա մեջ կարելի է գոռալ՝ արձագանքը պատասխան կտա, բոլորը չէ, որ տեսնում են դա, բայց ոչ բոլորն են հասկանում՝ ինչ որ բան նրանից, ինչ տեսնում են