Հունվարյան ճամբար
Գերմանական հարսանիք
Ասում են, որ հարսանիքից առաջ սպասք կոտրելը հաջողության նշան է նորապսակների համար։ Գաղափարը այն է, որ նորապսակները պատրաստ լինեն կյանքի փորձությունները միասին անցնելուն։ Մյուս նախահարսանեկան ավանդույթը տեղի է ունենում, երբ հարսի և փեսայի ընկերներն ու բարեկամները պատրաստում են ամուսնական օրագիր ՝լի նկարներով, պատումներով և նշանադրված զույգի մասին տարբեր պատմություններով։ Օրագիրը վաճառվում է ընդունարանում՝ մեղրամսի համար գումար հավաքելու նպատակով։ Նրանք, ովքեր
պետք է հարսանիքի հրավերք անեն ,հագնում են ժապավեններով և ծաղիկներով զարդարված շքեղ զգեստներ և հյուրերին անհատապես հրավիրում։ Հյուրերն ընդունում են հրավերը՝ ժապավենները կապելով գլխարկին և առաջարկելով մեկ կամ երկու բաժակ խմել։ Եթե բազմաթիվ հրավիրատոմսեր կան հրավիրողից, մի քանի օր է պահանջվում այցելել բոլոր տները։
Քող կրելու փոխարեն գերմանացի հարսնացուները կրում են ազգային տարազի մաս համարվող տիարա՝ թագ կամ ծաղկավոր գլխարկ, հարսանեկան զգեստը երկարփեշ չէ: Արարողությունից հետո հարսի ու փեսայի գլխին
հյուրերը բրինձ են նետում: Ասում են , թե որքան բրինձ մնա հարսի մազերին, այնքան երեխաներ կունենա զույգը։
Քանի որ արարողությունից հետո զույգը գնում է դեպի մեքենան, նրանց ճանապարհը փռված է լինում եղևնու ճյուղերով, որը խորհրդանշում է հույս, երջանկություն և պտղաբերություն։ Հարսանյաց մեքենայի դիմացի մասը ձևավորված է ծաղիկներով,և քանի որ մեքենայի շքերթը գնում է դեպի քաղաք, նրանք ազդանշան են տալիս, մյուսներն էլ ի պատասխան նույնպես ազդանշան են տալիս ՝մաղթելով զույգին երջանկություն։
Հարավային Գերմանիայում հարսանեկան բաժակը գավաթ աղջկա տեսք ունեցող անագե կամ բյուրեղյա գավաթ է: Երկու բաժակներն էլ ծայրից ծայր լցված են լինում շամպայնով կամ գինով, հարսն ու փեսան խմում են իրենց առաջին կենացը՝ միաժամանակ նշելով իրենց միությունը։ Հանդիսության ժամանակ փեսայի ընկերները առևանգում են հարսին և տանում պանդոկ։ Երբ փեսան գտնում է հարսին, բոլորին հրավիրում է պանդոկ՝ խմելու և փակելու հարսի հաշիվը։ Կեսգիշերին հարսի պսակը փոխարինվում է գլխարկով։ Կեսգիշերին հարսը կապած աչքերով պետք է բռնի հարսնաքրոջը ,ով պարում է իր շուրջը։ Հարսնաքրոջը, ում բռնում է հարսը,դառնում է հաջորդ ամուսնանացողը։ Հետո ամուսնացած կանայք հարսանեկան գլխարկը դնում են հարսնաքրոջ գլխին, ով պետք է պարի փեսայի բարեկամներից մեկի հետ։ Հատակին պետք է վառվի երեք լուսավոր մոմ, ու եթե մոմերը մինչև վերջ վառվեն, ուրեմն ամուսնությունը կլինի հաջող։
Комментарии
Отправить комментарий