Նորաձևությունը, որոշակի ոճի ժամանակավոր գերիշխանությունն է կյանքի կամ մշակույթի որևէ բնագավառում: Սահմանում է հագուստի, գաղափարների, վարքի, էթիկետի, կենսակերպի, արվեստի, գրականության, խոհանոցի, ճարտարապետության, ժամանցի և այլնի ոճը կամ տիպը, որը տարածված է հասարակության մեջ որոշակի ժամանակահատվածում: Հագուստի նորաձևությունը հագուստի ձևերի և նմուշների փոփոխությունն է, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակամիջոցում: Այդ բառի գործածությունը սկիզբ է առնում 17-րդ դարից, երբ Ֆրանսիայի պալատական նորաձևությունն օրինակ էր ծառայում եվրոպական բոլոր երկրների համար: Արվեստի տեսանկյունից նորաձևությունը մոտ է կոնցեպտուալ արվեստին, քանզի այն կերպարն ստեղծող տարբեր տարրերի համադրություն է (սանրվածք, հագուստի տարրեր, ոճ, գույն, աքսեսուարներ): Պատմության ընթացքում հագուստի նորաձևությունը թելադրում էին տարբեր երկրներ, ներկայումս «ամենանորաձև» քաղաք է համարվում Փարիզը , բայց ավելի վաղ նորաձևություն թելադրում էին Իտալիան, Իսպանիան, և ավելի ուշ՝ Անգլիան։ Հաճախ նորաձևության հարցերում առաջնայնութ...
Комментарии
Отправить комментарий