Բալետի արտիստ` Վիլեն Գալստյան



 Նա առաջին հայ արտիստն էր, ում ճանաչեց համաշխարհային բալետային բեմը։ 1959թ. ավարտել է Երևանի պարարվեստի  ուսումնարանը: 1959-61թթ.  եղել է Թբիլիսիի Փալիաշվիլու, 1961-72թթ.` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ, ապա՝ առաջատար մենապարող: Դեռ երիտասարդ տարիքում ընդգրկվել է Մեծ թատրոնի բալետային խմբի կազմում և շրջագայել ամբողջ աշխարհում։
Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Սպարտակ» (Սպարտակ, 1961թ.), «Գայանե» (Արմեն, 1974թ.), Ա.Ադանի «Ժիզել» (Ալբերտ, 1961թ.), Է.Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» (Բյուրատ, 1966թ.), «Անտունի» (Անտունի, 1969թ.), «Սասունցի Դավիթ» (Դավիթ, 1976թ.), Է.Արիստակեսյանի «Պրոմեթևս» (Պրոմեթևս, 1967թ.), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ռոմեո, 1970թ.), «Մոխրոտը» (Արքայազն), Պ.Չայկովսկու «Կարապի լիճը» (Զիգֆրիդ, 1972թ.) և այլն: 1972-75թթ և 1977-79թթ ղեկավարել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը, 1979-83թթ եղել է թատրոնի գլխավոր բալետմայստերը: Բեմադրել է Ա.Խաչատրյանի «Գայանե» (1974թ., 2004թ., նաև լիբրետոյի հեղինակ), «Սպարտակ» (1978թ., 1982թ., 1987թ.), «Դիմակահանդես» (2017թ.) Է.Հովհաննիսյանի«Սասունցի Դավիթ» (1976թ.), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (2002թ.) և այլ բալետներ: Ներկայացումներով հանդեսել է եկել աշխարհի և Խորհրդային Միության բազմաթիվ երկրներում և արժանացել բազմաթիվ մրցանակների: Եղել է Կրասնոդարի ֆիլհարմոնիայի պարի խմբի ղեկավարը: Պարել է Մոսկվայի Մեծ թատրոնի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի մեծ բեմերում: Նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում՝ «Նռան գույնը» (1969թ.), «Հայկական որմնանկարներ» (1972թ.) և այլն: 1987-88թթ եղել է Մոնտեվիդեոյի «Տեատրու Սոլիս»-ի գլխավոր բալետմայստերը: 1999-2000թթ դասավանդել է Սեուլի բալետի համալսարանում: 1999թ-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2000թ-ից՝ պրոֆեսոր): 2004թ-ից եղել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի տնօրենը: 2014թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերն է: Արժանացել է մի շարք պետական պարգևների, պատվոգրերի ու մրցանակների Հայաստանում և արտերկրում:  1968թ. արժանացել է դասական պարարվեստի Վառնայի միջազգային մրցույթի ոսկե մեդալին, 1967թ.՝ ՀՀ Պետական մրցանակի և Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2001թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի», 2011թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» մեդալների, 2013թ.՝ ՀԹԳՄ Հատուկ մրցանակի` թատերարվեստում ունեցած ավանդի համար:


Վիլեն Գալստյանն իր հարցազրույցներից մեկում ասել է.
«Բալետի մասին չի կարելի խոսել, այն պետք է նայել։»
Վիլենը բալետում հայտնվել է երջանիկ պատահականության արդյունքում։ Նրա հայրը, ով զոհվել է պատերազմում, խնդրել էր կնոջը որպեսզի տղան անպայման ստանար երաժշտական կրթություն։
Երբ Վիլենը 7 տարեկան դարձավ, մայրը նրան տարավ երաժշտական դպրոցի լսումների։ Ավելի ճիշտ, նա այդպես էր կարծում։
Իրականում, մայրը շփոթել էր շինության հարկերը և երաժշտական դպրոցի փոխարեն տարել պարարվեստի ուսումնարանի դիտումներին։
Խնդիրը նրանում էր, որ երկու  բաժնի քննություններն էլ նույն ժամանակ էին ընթանում և մայրը միջանցքում տեսնելով հավաքված մարդկանց, որոշել է որ ճիշտ տեղ է եկել։
Այս ձևով, Վիլենին և մի շարք այլ երեխաների տանում են պարարվեստի  բաժնի  դիտումներին։ Այդ ընթացքում, ինչ-որ մեկը ասում է մորը, որ սա ամենևին էլ երաժշտական դպրոց չէ, այլ բալետային։ Հենց այդ րոպեին դուրս է գալիս հանձնաժողովի անդամը և հայտարարում ընդունված երեխաների անունները։ Վիլեն Գալստյանի անունը առաջինն էր։ Սա լսելով մայրը փորձում է բացատրել թյուրիմացությունը, բայց հանձնաժողովի անդամը պնդում է, որ երեխան ունի փայլուն բալետային տվյալներ։ Բացի այդ ուսումնարանում նա դաշնամուրի դասեր նույնպես անցնելու էր։ Մայրը համաձայնում է և Վիլենը սկսում է իր բալետային ուղին։


«Ես առաջինն էի  հայկական բալետի պատմության մեջ, որ ավարտեց ուսումնարանը արքայազն Զիգֆրիդի դերով՝ «Կարապի լիճ»-ը բալետում»։


Վիլեն Գալստյանն ասում է, որ կան միջին տվյալներով պարողներ, որոնք պետք է շատ աշխատեն մի բանի հասնելու համար։ Աշխատասիրությունը, իհարկե լավ բան է, բայց եթե չկա Աստծուց տրված տաղանդը մեծ բարձունքների չես հասնի։ Ի շնորհիվ իր տաղանդի, նա դեռևս  14 տարեկան հասակում թատրոնում ստանում էր մենակատար դերեր։ Բայց նա  շատ աշխատասեր էր։
Բալետի արտիստները հիմնականում անում  էին առավոտյան մեկ դասական պարի դաս, իսկ Վիլենը մնում էր նաև երկրորդին և կատարելագործում թռիչքները, պտույտները, աշխատում էր վիրտուոզ շարժումների վրա։
Վիլեն Գալստյանը շատ լավ հիշում է իրեն 17 տարեկանում՝ ուսումնարանի ավարտական դասարանում։ Նա երկար մտածում էր ինչ դերով ավարտի։ Բոլոր ուսուցիչները իրենց հերթին խորհուրդներ էին տալիս։ Այդ ժամանակ թատրոնի խաղացանկում  կար «Կարապի լիճ»-ը բալետը և նա ցանկացավ ավարտել հենց արքայազն Զիգֆրիդի դերով։
Դա շատ բարդ դեր էր, բայց նա սիրում էր բարդություններ։  Վիլենը ցանկանում էր պարել թատրոնի մենապարուհի և ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Սեմանովայի հետ։ Միանգամից նրան մոտենալ նա չհամարձակվեց և որոշեց նախևառաջ խոսել վերջինիս ամուսնու , թատրոնի մենակատար պարող Ֆրունզե Ելանյանի հետ, ում հետ ընկերական հարաբերությունների մեջ էր։
Ելանյանը տվեց իր համաձայնությունը և հորդորելով  համարձակ լինել և խոսել կնոջ հետ։
Մինչ այս Վիլենը նույն բալետում հադես էր եկել տարբեր մենապարերով և պահը հասել էր գլխավոր դերին։ Լյուդմիլան օգնեց Վիլեն Գալստյանին պատրաստել դերը։ Նա առաջին և դեռևս վերջին պարողն էր ով ավարտեց պարարվեստի ուսումնարանը այս դերով։



«40 տարեկանը պարողի համար մեծ տարիք է, նույնիսկ, եթե նա լավ ֆիզիկական վիճակում է գտնվում»։



Վիլեն Գալստյանը թողեց բեմը 40 տարեկանում։
«Այն ժամանակ բոլորն էլ այդ տաիքում վերջացնում էին պարային կարիերան։ Պարողի համար դա թոշակային տարիք է։Այժմ տարօրինակ օրենք կա, ըստ որի բոլորը թոշակի պետք է գնան 63 տարեկանում։ Իսկ պարողը չի կարող այդքան պարել։ Այսինքն նա պետք է «ինչ-որ» տեղ աշխատի, իսկ արտիստը «ինչ-որ» տեղ աշխատել չի կարող։
Բեմադրություններ անել ամեն մեկը չի կարող, բեմադրող՝հազարից մեկը կամ երկուսն են։
Երբ ես որոշեցի գնալ բեմից, ինձ փորձում էին համոզել, բայց ես այևս չէի ուզում պարել։Ես գնացին 40 տարեկանում և երբեք չեմ զղջացել, որովհետև այդ տարիքը պարողի համար մեծ տարիք է, նույնիսկ, եթե նա լավ ֆիզիկական վիճակում է գտնվում»։



«Բեմադրության մեջ առաջին քայլերս»


« Մինչև 40 տարեկանս, ոչ մի հատ ծխախոտ չէի ծխել, բայց երբ  տարվեցի բալետմայստերական գործունեությամբ սկսեցի շատ ծխել»։
Բայց առաջին բեմադրական քայլերը դեռ վաղուց էր արել։ Մի անգամ Մոսկվայում, համերգներից մեկի ժամանակ նա պարեց մի համար «Գայանե» բալետից, որն ինքն իր համար էր բեմադրել։ Այն իրենից ներկայացնում էր ջահերով պար, Վիլենին շատ ծանոթ և հարազատ խաչատրյանական երաժշտության ներքո։
Ելույթի հետո հանդիսատեսը նրա թույլ չէր տալիս բեմից հեռանալ։ Նրանց շարքում էր նաև  Խաչատրյանը և Ֆուրցևան։ Խաչատրյանը տեսնելով Գալստյանին, խնդրել էր նրա կանչել իրենց մոտ։ Վիլենը չէր էլ հասցրել լոգանք ընդունել ելույթից հետո, երբ նրան շտապ տարան Ֆուրցևայի մոտ։
« Այս համարը մեզ շատ է դուր եկել, ուղղակի փայլուն է երիտասարդ։Դուք անպայման պետք է լինեք 3 ամսով Փարիզ գնացող խմբի մեջ։ Խնդրում եմ իմ անունից  մոտեցեք խմբի ռեժիսոր Կոնիկովին»
Հաջորդ օրը Վիլենը գնաց Կոնիկովի մոտ, ով արդեն լսել էր նրա ֆուրորի մասին։ «Առաջին մասում դուք կպարեք այդ համարը, պետք է մտածել թե ինչ եք պարելու երկրորդ մասում»-ասաց նա։
Վիլենը ասաց, որ միայնակ երկու համար չի կարող պարել, նրա պետք է զուգընկերուհի։ Ռեժիսորը առաջարկեց ուզբեկուհի Սովետական միության ժողովրդական արտիստ Գալիա Իզմայլովային, ով նույնպես ընդգրկված էր շրջագայության մեջ։ Նա իսկույն կանչեց Գալիային։
Գալիան մտնում է և տեսնելով Վիլենին  շատ ընկերական բացականչում է « Բարև Վիլեն»։ Նրանք հանդիպել էին համերգների և  արդեն ծանոթ էին։
Գալիան առաջարկում է գնալ ճաշարան և քննարկել հետագա անելիքները։ Երկուսն էլ հասկանում էին, որ դասական համարը ճիշտ չէր լինի նման տեղ պարելը, այլ պետք էր ուժեղ խառնվածք ցույց տվող ժամանակակից համար։ Վիլենը առաջարկեց վերցնել Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ը։
Գալիան ասում է.
«Ես պաշտում եմ այս երաժշտությունը, բայց չեմ պատկերացնում թե ինչ կարելի է անել»։
Եվ Վիլենը սկսում է բացատրել իր պատկերացրածը։
«Ձեզ մոտ 2 սուր կա, ինձ մոտ նույնպես։ Երաժշտությունն ունի 3 մաս։ Առաջինը տղամարդկային է, որի ընթացքում ես վիրտոզ շարժումներ կկատարեմ, այնուհետև, երկրորդ՝կանացի մասում, ես ծնկի կիջնեմ և կլինի ձեր մուտքը։
Վիլենը Գալիայից հարցնում է, թե ինչպես է նա պատկերացնում իր մուտքը։

«Ես ունեմ մի ուզբեկական պար, որի ընթացքում ես սրերը նետում և բռնում եմ»։

Այս մտահաղացումը Վիլենին միանգամից գրավեց և միացնելով երաժշտությունը սկսեցին փորձել։ Գալիան միանգամից մտավ պարի մեջ և սկսեց իր հնարքները կատարել սրերով։ Այսպիսով առաջին մասը պարելու էր Վիլենը, երկրորդը՝Գալիան, իսկ երրորդը նրանք պետք է պարեին միասին։
Երրորդ մասում փոխանակվում էին սրերի հարվածներով , որի արդյունքում չդիմանալով տղամարդկային ուժին կինը հանձնվում է։ Նետվելով պարանոցին, պարընկերը սկսում է պտտեցնել նրան և այսպես վերածնվում է սիրային զուգապարը։
Սա Վիլենի բեմադրական առաջին փորձն է, որ բուռն ընդունվեց հանդիսատեսի կողմից։ Փարիզյան շրջագայությունը տեղի էր ունենում Օլիմպիա թատրոնում, որի տերը իր շնորհակալությունը հայտնեց, Վիլենին հանձնելով պատվավոր շքանշան։





« Ես  չգիտեի, որ ժամանակի մեծագույն պարողներց եմ»։



Վիլեն գալստյանը դժվարանում է խոսել բեմում կերտած սիրելի կերպարի մասին։ Նա ամբողջ աշխարհում հոյակապ պարել է Բազիլ, բայց և շատ է սիրել Սպարտակի դերը։ Երբ նա ընդամենը 20 տարեկան էր, նրան առաջարկեցին կատարել  Սպարտակի դերը։
«Սպարտակ»բալետը ամեն տեղ չէր ցուցադրվում, բայց բալետմայստեր  Չանգան ուներ շատ հաջող  տարբերակ։ Այն բեմադրվել էր մեր թատրոնում և նույն բեմադրությունը կար նաև Սարատովում և Սվերդլովսկում։
Գալստյանը հիշում է, թե ինչպես մի օր իրեն զանգահարեց Սարատովի թատրոնի տնօրենը և ասաց, թե Չանգան խոստացել է, որ Վիլենը կպարի իրենց մոտ Սպարտակ։
- «Ուրիշ ի՞նչ դնել աֆիշային», - հարցրեց նա։
- «Ժիզել», «Դոն Քիշոտ», «Սպարտակ», սրանք երեք տարբեր ներկայացումներ են պատասխանեց Վիլենը։
- Ուղղակի հրաշալի է - բացականչեց տնօրենը։

Երբ Վիլեն Գալստյանին հրավիրեցին Սվերդլովսկ
նա արդեն հայտնի էր Սովետական միությունում։ Ժամանելուն պես թատրոնի տնօրենը ընկնում է նրա ոտքերը և խնդրում փրկել իր թատրոնը։  Պարզվում է, որ պետք է ելույթ ունենար ժամանակի հայտնի երգիչ Զուրաբ Անջապարիձեն  և  բոլոր տոմսերը վաճառված էին։ Բայց երգիչը կորցրել էր ձայնը և տնօրենը  պետք է գտներ համերգին արժանի փոխարինում։ Վիլենը համաձայնեց պարել «Սպարտակ», միայն պահանջեց այնպիսի զուգընկերուհի, ում հետ կարող էր փորձ անել։ Տնօրենը առաջարկեց նրան պարել թատրոնի առաջատար մենապարուհիներից մեկի հետ, ով  Սովետական միության ժողովրդական արտիստ էր։
Արդեն բեմում շատ հետաքրքիր մի դեպք պատահեց։  Բեմադրության մեջ Վիլենը բացում է ձեռքերը և զուգընկերուհին պետք է իր վրա ցատկեր, սակայն ներկայացման ժամանակ  նա ուշացնում է թռիչքը։ Վիլենը փրկում է զուգապարի մեջ առաջացած դադարը կատարելով ավելորդ պտույտ։ Նրանք երաժշտական մի փոքր ուշանում են, բայց շարունակում ներկայացումը։ Երբ Վիլենը հարցրեց զուգընկերուհուն ուշացման պատճառը, վերջինս ասաց որ վախեցել  է նրա ահարկու տեսքից։ Սպարտակի դերում նա կիասմերկ էր և ներկված։ Այս ներկայացումից հետո նրա ժամանակ առ ժամանակ հրավիրում էին Սվերդլովսկ։ Նրա աֆիշանը թատրոնի մեծության էր  և հետևյալ անոնսով «Վիլեն Գալստյան ՝ժամանակի մեծագույն պարող»։Իսկ նա դրա մասին չգիտեի։



Անգլերենի դասեր


Աշխարհի տարբեր թատրոններում աշխատելու ժամանակ Վիլեն երբեք լեզվի հետ կապված խնդիր չէր ունեցել։ Նա սովորել էր Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում և ազատ խոսում էր ռուսերեն։
Բայց մի դեպքից հետո, նա հասկացավ որ անպայման պետք է անգլերեն սովորի։
Հերթական հյուրախաղերի ժամանակ նա հայտնվեց հյուրանոցի մեկ համարում Մարիս Լիեպայի հետ։
Այդ տարիներին ոչ ոք համարում մենակ չէր լինում։ Հինականում դա արվում էր, որ արտիստները հետևեին իրար։ Ինքն անձամբ չէր պատրաստվում հետևել Մարիսին և չէր էլ հավատում որ վերջինս  կհետևի իրեն։ Նրանք ունեին մեկ ընդհանուր  գիծ, երկուսն էլ կնամոլ էին։
Մի օր ներկայացումից հետո, երբ բոլորը գնացին հյուրանոց հանգստանալու, նրանք գնացին ռեստորան մի միլիոնատիրուհու և իր աղջկա հետ հանդիպման։ Մարիսը սիրավեպ ուներ  մոր հետ,Վիլենին էլ առաջարկեց աղջկան։  Բայց նա հայտնվեցի շատ անհարմար իրավիճակի մեջ, քանզի անգլերեն ոչ մի բառ չգիտեր։
Եվ ստիպված ամբողջ երեկո բռնելով աղջկա ձեռքը , շփվեց նրա հետ ժեստերի և միմիկայի լեզվով, թողնելով հայ անգրագետ հովիվի տպավորություն։ Այս հանդիպումից հետո նրան երկար տանջում էր անհարմարության զգացումը։
Երևան վերադառնալուն պես, նա վճռեց սովորել անգլերեն և այդ նպատակով դիմեց պարուհիներից մեկին, ում քույրը անգլերենի ուսուցչուհի էր։
Նրա խնդրեց ուսուցչուհուն չանհանգստանալ վարձի մասին, ինքը կարող էր վճարել ավելին քան պետք էր։ Այդ ժամանակ նա մեծ գումարներ էր աշխատում։
Բավականին կարճ ժամանակամիջոցում նա սովորեց լեզուն և տասնմեկ ամիս անց  գնաց հյուրախաղերի։ Մարիսի հետ նրանք նորից հանդիպեցին նույն կանանց հետ։
Ազատ տիրապետելով անգլերենին նա ակտիվ զրույցի էր բռնվել աղջկա հետ։ Մարիսը զարմացած հարցնում է նրան թե ինչ լեզվով է խոսում։ Իսկ Վիլենը պատասխանում է, որ նախորդ անգամ նա ձևացնում էր, թե չգիտեր անգլերեն։Մարիսը իհարկե գլխի ընկավ, որ նա պարապել է այս ամիսների ընթացքում։


«Նռան գույն»

Շատերը Վիլեն Գալստյանին ճանաչում են կինոյում իր կերտած Սայաթ-Նովայի կերպարով։ Հետագայում նա պատմում է, որ բոլորը գիտեին Փարաջանովի Երևան գալու և նոր ֆիլմն նկարելու մասին։ Փարաջանովը մեծություն էր և նրա մոտ ուզում էին նկարվել բոլորը։ Սայաթ-Նովայի դերի համար պայքարում էին այնպիսի աստղեր ինչպիսիք էին՝  Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Հրաչյա Ներսիսյանը և այլոք։
Այդ ժամանակ թատրոնի տնօրենը Էդգար Հովհաննիսյանն էր։ Նա Փարաջանովի հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր նրան գալ և տեսնել Վիլենին «Ժիզել» բալետում։ Նրանք գալիս են երկրորդ գործողության ժամանակ, որը շատ հետաքրքիր, դրամատիկ և տպավորիչ է։Ներկայացումից հետո նա ասում է.
 «Ահա խելահեղ պլաստիկ  դերասան ֆիլմիս համար։»
Հաջորդ օրը Վիլենը հրավիրվեց Հովհաննիսյանի առանձնասենյակ։ Այնտեղ էր նաև Փարաջանովը։ Նա միանգամից ասեց, որ Վիլենն առանց որևէ փորձնական նկարահանման խաղալու է Սայաթ-Նովայի դերում։ Վիլենը միանգամից հարցրեց, թե դերի համար պե՞տք է տեքստ սովորել, քանի որ նա հիշողության հետ խնդիրներ ուներ։
Փարաջոնովը պատասխանեց, որ ոչ մի տեքստ չի լինելու, նա պետք է կերտի Սայաթ-Նովային պլաստիկայի, միմիկայի, ժեստերի, աչքերի և ձեռքերի միջոցով։
Վիլենի համար շատ հետաքրքիր էր Փարաջանովի հետ աշխատանքը։ Նա թույլ էր տալիս Վիլենին իմպրովիզացիա անել, ինքն էլ շուտ ըմբռնում էր ռեժիսորի պահանջները։ Սայաթ-Նովայի դերը ստացվեց առանց դժվարությունների։


«Պիգմալիոն»

«Ես ամբողջ կյանքում Պիգմալիոն եմ եղել, որ իր սիրելիների համար կերպարներ է կերտել»։ Կնոջ՝ Նադեժդա Սարգսյանի համար, ով թատրոնի մենակատարներից էր, նա ստեղծել է՝ Գայանեի, Էգինայի, Խանդութի և այլ կերպարներ։ Նրա տղան՝ Դավիթը, նույնպես ընտրել է հոր ուղին։ Նա այժմ ֆրանսիական բալետի աստղերից է։ Նա իր բոլոր ելութները նկարահանում է և անպայման ցույց տալիս հորը։  Նրան միշտ հետաքրքիր է հոր կարծիքը։ Հայրն էլ իր հերթին փորձում է  օգնել որդուն սեփական խորհուրդներով։

Աղբյուրը`  այստեղ
այստեղ

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ի՞նչ է գովազդը։ Գովազդի նշանակությունը

20-րդ դարի նորաձևություն: Իվ Սեն Լորեն