Ի՞նչ է գովազդը։ Գովազդի նշանակությունը
Ի՞նչ է գովազդը
Գովազդը, մարքեթինգային հաղորդակցության ուղղվածություն է, որի շրջանակներում իրականացվում է ինֆորմացիայի տարածում՝ գովազդվող օբյեկտի նկատմամբ ուշադրություն գրավելու, հետաքրքրություն ստեղծելու կամ պահպանելու նպատակով։
Ըստ Ուիլյամ Ուելսի` գովազդն իրականացնում է վեց հիմնական գործառույթ.
▪ ապրանքների և բրենդների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացում
▪ ապրանքի իմիջի ձևավորում
▪ մարդկանց համոզում ձեռք բերել ապրանք
▪ արտադրանքի նկատմամբ պահանջարկի խթանում
▪ ապրանքը ձեռք բերելու անհրաժեշտության գիտակցման ձևավորում
▪ գնումների նախկին փորձի ամրապնդում
Այսօր շատ մեծ է գովազդի նշանակությունը․
▪ տնտեսական (շահույթի ձեռքբերում)
▪ սոցիալական (հասարակայնորեն նշանակալի նպատակների իրականացում)
▪ քաղաքական (հանրությանը ղեկավարելու համակարգի օրինապահության ձևավորում)
▪ գաղափարական (անձի աշխարհայացքի ձևավորում և զարգացում)
▪ հոգեբանական (ներգործություն գնորդի ցանկությունների և երազանքների վրա)
▪ կրթական (կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ ինֆորմացիայի ստացում)
▪ գեղագիտական (մշակութային) - շատ գովազդներում ընտրվում են բարձրաճաշակ գույներ, երաժշտություն, ինչը դրական է անդրադառնում դիտողի վրա
Գովազդները լինում են մի քանի տեսակի․
1. Ըստ նպատակի
▪ Առևտրային (տնտեսական) գովազդի նպատակը հանդիսանում է (հավանական) գնորդը, ում առաջարկելով ապրանքը կարելի է շահույթ ստանալ:
▪ Սոցիալական գովազդը դուրս է տնտեսական խնդիրների դաշտից և ուղղված է դեպի բարեգործական կամ հասարակայնորեն օգտակար այլ նպատակների իրականացմանը, այդ թվում` բնակչության շրջանում առողջ ապրելակերպի կարևորմանը, բնակչության անպաշտպան շերտերի պաշտպանությանը, շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարին: Այլ կերպ ասած` սոցիալական գովազդը նպատակ ունի օգնել մարդկանց, մասնավորապես` երեխաներին:
▪ Քաղաքական (նաև նախընտրական) գովազդը հանդես է գալիս որպես ընտրողների ձայնը շահելու միջոց:
2. Ըստ տեղադրման վայրի և եղանակ
▪ Գովազդ փողոցներում
▪ Մարքեթինգային հաղորդակցության մեջ առանձնացնում են ATL և BTL բաղադրիչներ: ATL գովազդի մեջ մտնում են գովազդի ավանդական տեսակները` ԶԼՄ-ներով գովազդը, արտաքին և ներքին, պոլիգրաֆիական գովազդը: Գովազդի մնացած տարբերակները մտնում են BTL հաղորդակցման մեջ:
3. Գովազդ ԶԼՄ-ներով
Գովազդի առավել տարածված և ավանդական տեսակը համարվում է ԶԼՄ-ներով տարածվող գովազդը.
▪ հեռուստատեսային (տեսահոլովակ գովազդային բլոգում, գովազդային դադար, հաղորդագրություն վազող տողում, հեռուստատեսային հայտարարություն), վիրտուալ գովազդ
▪ ռադիոգովազդ
▪ տպագիր (կարող է լինել մամուլում կամ այլ տեսքով` թերթիկներ, կպչուն թղթեր, այցեքարտեր)
▪ համացանցային գովազդ
4. Արտաքին (outdoor-գովազդ)
Այն տեղակայվում է բաց տարածությունում գտնվող հատուկ ժամանակավոր և/կամ մշտական կառույցների վրա, ինչպես նաև շինությունների արտաքին մակերեսներին, փողոցային սարքավորումների, մայթերի վրա, ավտոլցակայաններում:
Արտաքին գովազդը կարող է տեղադրվել ինչպես փողոցում, այնպես էլ տրանսպորտի տարբեր տեսակների վրա:
5. Ներքին (Indoor-գովազդ)
Ներքին գովազդը տեղադրվում է հաստատությունների ներսում, մասնավորապես առևտրի կենտրոններում, օդանավակայաններում, կայարաններում, կինոթատրոններում, բիզնես կենտրոններում, մուտքերում, վերելակներում, սպորտի և ժամանցի վայրերում, կրթական և բժշկական հաստատություններում և այլ վայրերում:
❖ Կան նաև գովազդի յուրահատուկ տեսակներ.
❖ Կոնտրգովազդ (ռուս.՝ Контрреклама), որը հերքում է անբարեխիղճ գովազդը
❖ Հակագովազդ (ռուս.՝ Антиреклама), որը կոչված է ոչ թե բարձրացնել, այլ նվազեցնել ինչ-որ ապրանքի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը կամ որակազրկել որոշ ապրանքներ, ապրանքանիշներ:
❖ «Specs spots», սրանք գովազդային տեսահոլովակներ են, որոնք նկարահանում են առանձին անհատներ, սակայն հանդիսատեսի կողմից ընկալվում են որպես պաշտոնական գովազդ:
Համացանցային գովազդ
Ինտերնետային գովազդը գովազդի մի տեսակ է, որն իրականավցում է վիրտուալ տարածությունում և ազդում է թիրախային սպառողների վրա։ Մնացած առումներով այն հետապնդում է նույն նպատակները և օգտագործում է նույն գործիքները, ինչ ավանդական գովազդը։ Հիմա շատ կազմակերպություններ հրաժարվում են ավանդական գովազդից։ Գործավարները գնահատեցին ինտերնետային գովազդների առավելությունները։ Ամենակարևոր առավելությունն այն է, որ այստեղ հնարավոր է կոնկրետ նշել թիրախային լսարանը։ Մեր օրերում գովազդի շուկայում ինտերնետային գովազդը ամենաարագ զարգացող սեգմենտն է։
Ինտերնետային գովազդն ուղղված է թիրախային լսարանին։ Թիրախային է համարվում այն լսարանը, որը ներառում է որոշակի ծառայությունների, ապրանքների առաջարկներով հավանական հետաքրքվողներին։ Բացի հաճախորդների ներգրավման գերխնդրից, ինտերնետային գովազդը ենթադրում է տարբեր շուկայագիտական՝ մարքեթինգային գործառույթների իրականացում։ Իրականացվող մարքեթինգային գործառույթների տեսակն էլ մեծապես կախված է գովազդի բովանդակային և պատճառահետևանքային հենքից՝ իրազեկում, իրացում կամ հիշեցում։
▪ Իրազեկող կամ տեղեկացնող գովազդը պատմում է շուկում նոր ապրանքի հայտնվելու կամ արդեն գոյություն ունեցողի նորությունների մասին։
▪ Իրացնող գովազդը միտված է շուկայում մրցակից ապրանքատեսակներից կամ ծառայություններից զատել և սպառողներին վաճառել կոնկրետ ապրանք կամ ծառայություն։ Այն միտված է սպառողական շուկայի ընդլայնմանը՝ գովազդի օգնությամբ նոր հաճախորդներ ներգրավելու օգնությամբ։
▪ Հիշեցնող գովազդը սպառողներին հիշեցնում է գովազդվող ապրանքի կամ ծառայության մասին։
Ինտերնետային գովազդի առավելությունները որոշվում են հետևյալով՝
· Ինտերնետին միացված են աշխարհի համակարգիչների մոտ 75%-ը։ Միջազգային տեսանկյունից անտեսել նման շուկան անհնար է
· Ինտերնետն աշխատում է շաբաթվա մեջ 7 օր, օրը 24 ժամ։ Այսինքն հնարավոր է առանց անմիջական մասնակցության և աշխատանքը դադարեցնելու պոտենցիալ սպառողներին ծանոթացնել նոր արտադրանքերին կամ ծառայություններին
· Էլեկտրոնային խանութների միջոցով հնարավոր է իրականացնել ուղիղ վաճառք
· Հնարավոր է պոտենցիալ հաճախորդներից անմիջապես հետադարձ կապ ստանալ
· Ամենատարբերվող գիծն այն է, որ ի տարբերություն ռադիո և հեռուստագովազդների, ինտերնետն անմիջական է և զբաղեցնում է էկրանի միայն 9%-ը
· Շնորհիվ շուկայի թիրախավորման, ինտերնետում տեղեկություն որոնելիս, էկրանին հայտնվում են փնտրվող տեղեկությանը վերաբերվող բաններներ
· Հաճախ այցելվող էջերում տեղադրված գովազդների համար, վճարը որոշվում է ըստ տվյալ էջի այցելության քանակի
Այս ամենի կողքին հարկ է չմոռանալ նաև թերությունները՝
· Համացանցից օգտվողների զգալի մասը կազմում են երիտասարդները՝ 15 տարեկան և անգամ փոքր, որոնք լիարժեք սպառողներ չեն հանդիսանում
· Տեղեկատվության թարմացմանը զուգահեռ տեղի է ունենում ավելի արագ հնացում
· Մեր երկրի տնտեսությանը հատուկ է կապի ենթակառուցվածքի ցածր մակարդակ, որը ինտերնետ հասանելիության սահմանափակումների պատճառ է
· Անգամ տնտեսապես զարգացած երկրներում մուտքն ինտերնետ այնքան էլ մատչելի չէ, ինչն իջեցնում է հասանելիության մակարդակը բնակչույթան լայն շերտերում
· Համակարգչային տեխնիկայի սակավություն
· Էլ. բիզնեսն այնքան էլ զարգացած չէ
· Բոլոր երկրներում բացակայում է իրավական հենքը
· Տեղեկատվության պաշտպանության հարցերը լիովին լուծված չեն։
Տարբերում են մի քանի համացանցային գովազդի տեսակ .
1. Տեքստային և գրաֆիկական բաններներ։
Այստեղ կարող են օգտագործվել նաև Java և Flash տեխնոլոգիաներ, որոնք տեղադրվում են խոշոր պորտալներում, բարձր այցելություն ունեցող կայքերում։ Բաններներն ունեն ստանդարտ չափսեր և տիպեր։
2. Որոնողական օպտիմիզացիա
Այն ինտերնետում ամենաանմիջական և արդյունավետ գովազդի տեսակներից մեկն է, որի նպատակն է որոնման ժամանակ կայքի հայտնվելը ցուցակի առաջի տողերում։ Արդյունավետության պատճառն այն է, որ կայք այցելում են նրանք, ովքեր արդեն հետաքրքրված են կոկրետ ապրանքներով և ծառայություններով։ Բացի այդ առաջատարի դիրքը ցանկում ավելի շատ է վստահություն առաջացնում հաճախորդների մոտ, քան ակնհայտ գովազդը։
3. Ենթատեքստային գովազդ
Այն փոխկապակցված է որոնողական օպտիմիզացիայի հետ և ունի նույն առավելությունները, որն է թիրախային լսարանի հետ անմիջական շփումը։ Այն արտացոլվում է որոնման արդյունքների հետ, եթե օգտագործողը համապատասխան թեմայով հարցում է կատարում։
4. E-mail մարքեթինգ
Այն ինտերնետային գովազդի առաջի տեսակն է։ Այսօր այն բոլորին չի հասնում և սպամ չի համարվում։ Արդյունավետ e-mail մարքետինգը ենթադրում է, առաջին հերթին, ինքնակամ դրսևորում՝ օգտագործողն ինքն է ընտրում ստանալ, թե չստանալ այդ նամակը։ Իսկ երկրորդ հերթին, ընտրելու հնարավորություն՝ քանի որ յուրաքանչյուրը կարող է ընտրել, թե իրեն ի՞նչ տեղեկություն է հետաքրքիր ստանալ։
5. Սոցիալական մարքեթինգ
Այն իրականացվում է բլոգերի, սոցիալական ցանցերի, թեմատիկ հաղորդագրությունների և ֆորումների միջոցով։ Գովազդի այս տեսակը շատ արդյունավետ է, քանի որ ստեղծվում է վստահելի մթնոլորտ և արագ ետադարձ կապ։
Այսօր համացանցային գովազդի ամենաօգտագործվող և արդյունավետ հարթակներից են Facebook-ը, Instagram-ը և Twitter-ը: Տարբեր հարթակներ, տարբեր և միևնույն պահին միատեսակ թիրախային խումբ ունեցող հարթակներ, որոնք ամենահեղինակավոր սոցցանցերն են ամբողջ աշխարհում: Համացանցի օգտատերերն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են սոցցանցերում, հաճախ այնտեղ փնտրելով անհրաժեշտ ապրանքներ, իրեր և տարբեր ծառայություններ։ Սոցցանցերն ունեն մի շարք առավելություններ, որոնք հնարավորություն են տալիս ընկերություններին արագ և մատչելի տարբերակով առաջխաղացում գրանցել շուկայում: Ընկերությունը հնարավորություն ունի՝
– Կարճ ժամանակում ավելացնել հաճախորդների թիվը,
– Վայրկյանների ընթացքում ներկա և պոտենցիալ հաճախորդներին տեղեկացնել անցկացվելիք միջոցառումների, ակցիաների և զեղչերի մասին,
– Ավելի ճանաչելի դարձնել ապրանքանիշը, ինտերնետ կայքը, ընկերությունը կամ որևէ այլ ապրանք,
– Ստանալ ավելի որակյալ նպատակային այցելուներ կայքի համար,
– Բարձրացնել ընկերության կամ ապրանքանիշի վարկանիշը,
– Օգտատերերի հետ «կենդանի» երկխոսություն հաստատել։
Ամերիկյան Business Insider-ի՝ սոցցանցերի գովազդային շուկայի և նրա հեռանկարների մասին ուսումնասիրությայն համաձայն՝ գովազդային շուկայի ապագան սոցցանցերն են. առաջին հերթին՝ Facebook-ը և Twitter-ը: Գովազդատուների համար սոցցացների գրավչությունն ապահովում է նաև իրենց օգտատերերի մասին տվյալների հսկայական բազայի առկայությունը: Դա օգնում է, որպեսզի ընկերությունն ավելի շուտ հասկանա, թե ինչպիսի փոփոխություններ պետք է կատարել արտադրվող ապրանքում՝ սպառողին մշտապես իրենց մոտ պահելու համար: Այս շուկայի աճն ապավովվում է նաև բջջային սարքավորումների զգալի տարածման հաշվին: Ներկայում արդեն Facebook-ի և Twitter-ի օգտատերերի 5%-ից ավելին սոցցանց է այցելում բջջյաին սարքավորումների միջոցով:

Комментарии
Отправить комментарий