Էկոլոգիա

Սևանա լճի հիմնախնդիրները


Ինչպես գիտենք, Սևանը Հայաստանի Հանրապետության միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքին: Այն աշխարհի մեծ, բարձր-լեռնային, քաղցրհամ լճերից է: Այս երեք հատկանիշների միասնության շնորհիվ լիճը իսկապես հանդիսանում է տարածաշրջանի և մեր մոլորակի եզակի, ուշագրավ երևույթներից։ Բայց այս ամենի հետ մեկտեղ Սևանա լիճը ունի շատ ու շատ հիմնախնդիրներ որոնք դեռևս հանդիսանում են կարևորագույն չլուծված խնդիրը Հայաստանում։ Վերջերս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  մտահոգություն հայտնեց Սևանա լճի վիճակի վերաբերյալ։ Նա նշեց որ հարկավոր է լճափը մաքրել ապօրինի շինություններից։ Ուշադրության է մատնվել աղբի մաքրությունը, ապօրինի շենքերը, զբոսաշրջիկների համար ծառայությունների որակի և գնի անհամապատասխանությանը և հանրային լողափերի կազմակերպումը։ Առաջարկվել է Սևանի ափին բարելավման մի քանի տարբերակներ։ 
«Պետք է սկսել Սեւանա լճի ավազանի բարելավման նախագիծը, թողնել Ամուլսարը, որը տեղակայված է իր ջրամբարում», - ասաց Սուխուդյանը: Կառավարությունը պետք է հրաժարվի 75 տոննա ոսկու կորստից, ինչը վնաս կհասցնի ինչպես Սեւանի, այնպես էլ Ջերմուկի վրա: «Սևան» ազգային պարկի գլխավոր ճարտարապետ Գագիկ Սուխուդյանի կարծիքով՝ Սեւանի ավազանում պետք է աղբամշակման գործարան կառուցել: Նա նշեց, որ դեռ 1978-ին է եղել գլխավոր հատակագիծը. դրանից հետո ոչինչ չի եղել: Ըստ Գագիկ Սուխուդյանի՝ պետք է վաճառել ջուրը, ոչ թե ջրից էներգիա սարքել, կամ այն օգտագործել ոռոգման համար. «Այդքան էլեկտրաէներգիայի աղբյուր կա այսօր. նախ մեր արևը:  Չի կարելի Սևանի ջուրը տենց դարձնել: Կաթիլ-կաթիլ կարելի է բարձրությունն ապահովել և վաճառել, իսկ դրա համար պետք է գետերը մաքուր լինեն: Մեր գետերը սարսափելի վիճակում են: Սևանում թափվում է 28 գետ, և ի ամոթ մեզ ամենամաքուրը Արփա -Սևանն է, որը ոչ մի գյուղ ու բնակավայր չի մտնում: Նրանք, որոնք մտնում են բնակավայրեր, դուրս են գալիս համարյա կոյուղաջրի վիճակում»: Պարոն Սուխուդյանը համամիտ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտահոգությունների հետ և կարծում է, որ առաջին հերթին պիտի մաքրենք թերակղզին, քանի որ գլխավոր հատակագծով թերակղզին նախատեսվում է որպես ճարտարապետական պատմական արգելոց: Պարոն Սուխուդյանը զգուշացրեց՝ Սեւանա լիճը կշարունակվի   վտանգված լինել, եթե շահագործվի Ամուլսարի ոսկու հանքը: 
Ցիանոբակտերը կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց  ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։

Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝  ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։
Սևանա լճի «ծաղկելու» պատճառը մեկը չէ, այլ մի քանիսը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ, Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Լուսինե Համբարյանը։

Նման ջրում լողալու դեպքում մարդու մոտ կարող են ի հայտ գալ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, ալերգիկ ռեակցիա, իսկ ջուր կուլ տալու դեպքում` ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։
Մասնագետները նշում են նաև, որ ջրային ավազանների ծաղկումը կամ դրանում վտանգավոր ջրիմուռների առաջացումը ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային խնդիր է, որը հանգեցնում է քաղցրահամ ջրերի որակի վատթարացման։ Իսկ դրա հիմնական պատճառն աշխարհում համարվում է գլոբալ ջերմացումը, որից անմասն չէ նաև Հայաստանը։

Աղբյուրը` այստեղ
                     

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ի՞նչ է գովազդը։ Գովազդի նշանակությունը

20-րդ դարի նորաձևություն: Իվ Սեն Լորեն

Բալետի արտիստ` Վիլեն Գալստյան