Կոնստանտին Բագամոլով

Կոնստանտին Բագամոլով

Ռուս հայտնի ռեժիսոր, պոետ Կոնստանտին Բագամոլովը ծնվել է 1975թ. հուլիսի 23-ին կինոքննադատներ Յուրի Բագամոլովի և Օլգա Ուլյանովայի ընտանիքում։ Հայտնի է դասական ստեղծագործությունների վրա հիմնված`  պրովոկացիոն բեմադրություններով։ Բագամոլովի մասին ասում են, որ սա այն դեպքն է, երբ հանդիսատեսը գնում է ոչ թե ներկայացումը նայելու, այլ հենց իր համար։



Իրականում ամեն ինչ այդպես չէ


Իրականում ամեն ինչ այդպես չէ,
Գաղտնիք. դա դատարկություն է,
Այսինքն՝ բացակայություն,
օրինակ`
դատարկ բնակարան,
և դատարկ փողոց գիշերով,
և դատարկ աչքեր,
և դատարկ շիշ,
կոնկրետ դատարկ թուղթ,
որովհետև կարելի է նաև ասել մաքուր,
բայց մաքուր թուղթը  դա մաքուր թուղթ է,
դա թուղթ է, որի վրա ինչ որ բան գրել են կամ կգրեն,
իսկ դատարկ թղթի թերթը խաբկանք է.
այնտեղ չի կարելի գրել,
դա ուղղակի անհնար է.
նա տարածություն է,
նրա մեջ կարելի է մուտք գործել,
նրա մեջ կարելի է գոռալ՝ արձագանքը պատասխան կտա,
բոլորը չէ, որ տեսնում են դա,
բայց ոչ բոլորն են հասկանում՝ ինչ որ բան նրանից, ինչ տեսնում են
բառերով կարելի է ասել դատարկ թուղթ
ինչպես ասում ենք՝
դատարկ բնակարան
կամ դատարկ աչքեր,
առջևից կամ հետևից
այնտեղ՝ անկյունում պահպանում է մարդասպանը (որը գաղտնիքների գաղտնիքն է)
հնարավոր է այնտեղ շարունակությունն է ճանապարհի և չկա ոչ ոք,
գաղտնիք. դա քարն է,
քարը գաղտնիքը
ծանր,
ամուր
ինչ է անում  նա,
որտեղից հայտնվեց
ահա նա դրված է ձեռքի մեջ.
ինչ անել նրա հետ,
կարելի է նրան դնել թերթի վրա,
թերթերի վրա,
բացված գրքի թերթերի վրա,
որպեսզի չկորչի սցենարը,
կարելի է նրան դնել սրբիչի եզրին,
դրված ավազի վրա,
պատրաստ թռչելու,
և այն չի թռչի,
կարելի է նրան գցել ջրի մեջ,
այն կընկնի մինչև հատակը,
կարելի է նետել ինչ որ փխրունության վրա,
փխրունությունը կկոտրվի,
այն սառն է,
բայց կարող է տաքանալ,
գաղտնիքը. դա շրջան է,
քառակուսու մեջ գաղտնիքներ չկան,
բայց քառակուսին նման է շրջանի և կազմված է չորս անկյուններից,
և յուրաքանչյուրից կարող է դուրս թրչել մարդասպանը,
քառակուսին. դա շրջան է, շրջանը քառակուսի
նրանք նման են այնքան, որ երբեմն անհասկնալի է որտեղ է շրջանը և որտեղ քառակուսին
ահա և մարմնամարզությունը, ի՞նչ է նա պտտում,
 շրջան, թե՞ քառակուսի,
անհասկանալի է,
ցավը. դա գաղտնիք է
ցավը ցավում է,
բայց ի՞նչ է դա,
ախր, նա քար չէ,
նրան չես վերցնի ձեռքի մեջ,
նրանով չես սեղմի թղթի թերթերը,
որպեսզի չկորչի
թելը սցենարի,
նա չկա,
նա կա,
նա դատարկություն չէ,
նա հեռանում է այնպես,
ինչպես հեռանում է մարդը,
ինչպես հեռանում է մարդը կյանքից,
այդպեսը հեռանում է ցավը ,
և դա գաղտնիք է, ո՞ւր է նա հեռանում
գաղտնիքը. դա դու ես,
և ես նույնպես գաղտնիք եմ,
ահա և վերջ, ինչ ես գիտեմ գաղտնիքի մասին,
ոչինչ էլ չեմ ասի,
ՈՉԻՆՉ։

Աղբյուրը՝ այստեղ


Комментарии

Популярные сообщения из этого блога

Ի՞նչ է գովազդը։ Գովազդի նշանակությունը

20-րդ դարի նորաձևություն: Իվ Սեն Լորեն

Բալետի արտիստ` Վիլեն Գալստյան