Ազատություն կա: Ազատության համար պայքար կա
Ըստ փիլիսոփա Մարկ Վարրոնի տեսակետի, ստրուկն իրենից ներկայացնում է լոկ «խոսող զենք», շնչավոր սեփականություն, բեռնակիր անասուն:Ստրուկները սովորաբար օգտագործվում են որպես աշխատուժ՝ գյուղատնտեսական և այլ արտադրության մեջ, որպես ծառաներ, կամ տիրոջ այլ կարիքները հոգալու համար։Ստրուկը չունի սեփականություն, նա կարող է տնօրինել միայն այն, ինչ տերը կցանկանա նրան տալ։ Ստրուկը չի կարող օրինական ամուսնանալ առանց տիրոջ թույլտվության։ Ամուսնական կապի տևողությունն էլ, եթե այն թույլատրվել է, կախված է ստրկատիրոջ քմահաճույքից, որին պատկանում են նաև ստրուկի երեխաները։ Ինչպես ունեցվածքի ցանկացած մաս, ստրուկը կարող է դառնալ ամենատարբեր առևտրային գործարքների առարկա։Ստրուկը, որպես անհատ, իրավունքի սուբյեկտ չի հանդիսանում։ Ո՛չ տիրոջ, ո՛չ երրորդ անձի հետ հարաբերություններում ստրուկը, որպես ինքնուրույն անձ, պաշտպանված չէ օրենքով։ Տերը կարող է վարվել ստրուկների հետ իր հայեցողությամբ։ Ստրուկի սպանությունը տիրոջ կողմից վերջինիս օրինական իրավունքն է, իսկ մեկ ուրիշի կողմից՝ դիտվում է որպես ունեցվածքի հանդեպ ոտնձ