20-րդ դարի նորաձևություն: Իվ Սեն Լորեն

Նորաձևությունը, որոշակի ոճի ժամանակավոր գերիշխանությունն է կյանքի կամ մշակույթի որևէ բնագավառում: Սահմանում է հագուստի, գաղափարների, վարքի, էթիկետի, կենսակերպի, արվեստի, գրականության, խոհանոցի, ճարտարապետության, ժամանցի և այլնի ոճը կամ տիպը, որը տարածված է հասարակության մեջ որոշակի ժամանակահատվածում:
Հագուստի նորաձևությունը հագուստի ձևերի և նմուշների փոփոխությունն է, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակամիջոցում: Այդ բառի գործածությունը սկիզբ է առնում 17-րդ դարից, երբ Ֆրանսիայի պալատական նորաձևությունն օրինակ էր ծառայում եվրոպական բոլոր երկրների համար: Արվեստի տեսանկյունից նորաձևությունը մոտ է կոնցեպտուալ արվեստին, քանզի այն կերպարն ստեղծող տարբեր տարրերի համադրություն է (սանրվածք, հագուստի տարրեր, ոճ, գույն, աքսեսուարներ):
Պատմության ընթացքում հագուստի նորաձևությունը թելադրում էին տարբեր երկրներ, ներկայումս «ամենանորաձև» քաղաք է համարվում Փարիզը , բայց ավելի վաղ նորաձևություն թելադրում էին Իտալիան, Իսպանիան, և ավելի ուշ՝ Անգլիան։
Հաճախ նորաձևության հարցերում առաջնայնությունը կախված է քաղաքական առաջնությունից։ Նորաձևությանն ուշադրություն էին դարձնում ֆրանսիացի տիրակալները՝ սկսած Լյուդովիկոս XIV-ից և վերջացրած Նապոլեոն III-ով, արդյունքում Ֆրանսիայում մեծ զարգացում ապրեց տեքստիլ արդյունաբերությունը, կային բազմաթիվ հմուտ դերձակուհիներ։
Հագուստի նորաձևությունը կապված է մարմնի տեսակի տիրապետող կատարելատիպի տեսողական մերձեցման հետ: Օրինակ՝ Չինաստանում և Ճապոնիայում աղջիկների ներբանների աճը սահմանափակելու նպատակով նորաձև էր դրանց խեղաթյուրումը, իսկ Եվրոպայում սեղմիրանով ձևափոխում էին ամբողջ իրանը: Կրինոլինը ընդգծում էր արժանապատվությունն ու հասարակական կարգավիճակը, ընդհանուր առմամբ կտորեղենի, օրինակ, երկայնափեշի կամ զգեստի համար, մեծ սպառումը համարվում էր այս կամ այն սոցիալական շերտավորմանը պատկանելու ցուցանիշ:
Բարձր նորաձևությունը , որ բառացի թարգմանվում է որպես «կարելու բարձր արվեստ», նշանակում է բարձրորակ և համապատասխան գնային կատեգորիայով հագուստների անհատական կարում: Քանի որ կարելու արվեստը բարձրագույն կոչում է, հետևաբար Բարձր նորաձևությունը դարձավ ֆեյշն-շուկայի գլխավոր հատվածը: Պատմականորեն այնպես ստացվեց, որ Բարձր նորաձևության համաշխարհային մայրաքաղաք դարձավ Փարիզը, որտեղ 1858 թվականին անգլիացի Չարլզ Ուորտն սկզբում ստեղծեց իր առաջին Նորաձևության տունը, իսկ այնուհետև հիմնեց Բարձր նորաձևության սինդիկատը ՝ ազնվականության և հասարակության ֆինանսական վերնախավի համար հագուստներ կարող Նորաձևոււթյան տների միությունը։
Կարի արտադրամասում աշխատելու ընթացքում փարիզե ցի կտորեղեն վաճառող Ուորտն ամուսնացավ իր աշխատակցի՝ մանեքենուհի Մարի Վերնայի հետ: Ուորտի՝ իր կնոջ համար ստեղծած գլխարկների և շրջազգեստների մոդելները հաճախորդների խնդրանքով սկսեցին օգտագործվել, վերջիններս խնդրում էին կարել դրանց կրկնօրինակները: Ուորտը, գտնելով շվեդ հարուստ ընկերակից, կազմակերպեց սեփական գործ, որը շուտով հայտնվեց Ֆրանսիայի կայսրուհի Եվգենիայի՝ այդ դարաշրջանի նորաձևության հայտնի օրենսդրի հետաքրքրությունների ոլորտում: Առաջին Բարձր նորաձևության տան հաճախորդներ դարձան բազմաթիվ ազնվականուհիներ և այդ ժամանակների հայտնի կանայք, այդ թվում նաև իշխանուհի Պաուլինա ֆոն Մատտերնիխը և դերասանուհի Սառա Բեռնարը: Հաճախորդներն Ուորտի մոտ՝ Փարիզ էին գալիս նույնիսկ Բոստոնից և Նյու Յորքից:
Ուորտը հայտնի է որպես կանացի նորաձև զգեստների հեղինակ, որոնք զերծ էին ավելորդ ծալքազարդերից և բոլորածալերից: Իր հաճախորդներին առաջարկում էր գործվածքների լայն տեսականի և խնամքով ու մանրակրկիտ հարմարեցում կազմվածքին: Հաճախորդների կողմից դիզայնը թելադրելու փոխարեն Ուորտն առաջինն էր, որ հագուստի մոդելները բաժանեց ըստ տարվա եղանակների, նա տարվա ընթացքում 4 անգամ կազմակերպում էր նորաձևության ցուցադրություններ: Հաճախորդներն ընտրում էին մոդելները, որոնք այնուհետև կարվում էին ընտրված գործվածքով և կազմվածքի չափերին ու առանձնահատկություններին համապատասխան: Ուորտը կարի բիզնեսում համարվում է հեղափոխական: Նա առաջինն էր, որ դերձակի մեջ տեսավ ոչ միայն արհեստավորի, այլև նկարչի, և նրան շնորհեց «կուտյուրե» աստիճան:
Սինդիկատը կազմակերպություն է, որն իր գործառույթներով հիշեցնում է միջնադարյան արհեստավորական կորպորացիա կամ արտադրամաս: Սինդիկատի ստեղծման նախադրյալներն են կուտյուրեների հեղինակային իրավունքների պաշտպանությունը մոդելները կրկնօրինակելուց և բացառիկ մոդելների հավաքածուների ստեղծումն այն հաճախորդների համար, որոնք ցանկանում են ընդգծել իրենց անհատականությունն ու հասարակական բարձր դիրքը:
«Կուտյուրե» կոչումը կարող էր կրել միայն Սինդիկատի անդամը: Այդ կազմակերպության մեջ ընդգրկվելու համար 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին կեսին Նորաձևության տները պետք է համապատասխանեին սահմանված չափանիշներին․ իրականացնեին հագուստների անհատական կարում մեծ մասամբ ձեռքով, ինչը, ըստ Չարլզ Ուորտի, երաշխավորում էր մոդելների յուրօրինակությունն ու բարձր որակը (ի տարբերություն կարի մեքենայով արտադրվածի):
20 դարի առաջին կեսին Սինդիկատն արդեն դարձել էր մի ինքնատիպ Fédération française de la couture, որը սահմանում էր մոդելագործների կարգավիճակները , զբաղվում Բարձր նորաձևության տների հավաքածուների ցուցադրության կազմակերպմամբ , կապ պահպանում մամուլի և ամբողջ աշխարհի առևտրի ցանցի հետ: Բարձր նորաձևության տուն կոչում ստանալու համար անհրաժեշտ էր հիմնական արտադրանք և բուտիկներ Փարիզում, որպեսզի իրավաբանորեն մտնեին Արդյունաբերության ֆրանսիական դեպարտամենտի գերատեսչություն կազմի մեջ: Նորաձևության տունը պետք է ունենար առնվազն 15 աշխատող: Աշուն-ձմեռ և գարուն-ամառ սեզոններին տարին երկու անգամ պետք է ստեղծեին հավաքածուներ՝ յուրաքանչյուրում 35 ցերեկային և նույնքան էլ երեկոյան մոդելներ: Զգեստի պատրաստման ժամանակ պարտադիր էր ձեռքի աշխատանքի կիրառումը: Կարի մեքենայով աշխատանքը չպետք է գերազանցեր աշխատանքի 30 %-ը: 2001 թվականին Սինդիկատ ընդունման կանոնները փոքր-ինչ պարզեցվին, ինչը հնարավորություն տվեց կուտյուրեի կոչում ստանալ այնպիսի մոդելագործների, ինչպիսիք են Ժան Պոլ Գոտյեն և Թերրի Մյուգլերը:
Բարձր նորաձևության համար որպես այլընտրանք ծառայում է Պրետ-ա-պորտե («պատրաստի զգեստ») հասկացությունը: Այն կարի արդյունաբերության արտադրանքի՝ պատրաստի հագուստների մոդելների մեծաքանակ թողարկում է, որ արտադրվում է մեծ խմբաքանակով և ստանդարտ չափսերով: Պրետ-ա-պորտեի մոդելների հեղինակները հայտնի Նորաձևության տների առաջատար մոդելավորողներ են: Պրետ-ա-պորտե հավաքածուները Նորաձևության տների համար շահույթի հիմնական աղբյուր են:



Նորաձևությունը 20-րդ դարում


1906 թվականին Պոլ Պուարեն կատարեց իսկական հեղաշրջում՝ չեղարկելով կորսետը։Նա առաջինն էր, ով առաջարկեց հասարակ զգեստ, առանց կորսետի։ Շուտով այդպիսի զգեստները մտան նորաձևության մեջ և կոչվեցին  ինչպես կանանց «ազատագրման» տարիներ։ Կանացի հագուստը թեթևացավ մոտ երեք կիլոգրամով։
 1920-ական թվականներին զինվորները, վերադառնալով Առաջին համաշխարհային պատերազմից, չճանաչեցին իրենց ընկերուհիներին։ Նրանք կրում էի «Գարսոն» կտրվածք և կարճ զգեստ։ Ամենուրեք պարում էին չառլստոն և տանգո։ Տղամարդկանց մոտ երեկոյան պիդջակին, որը Ֆրանսիայում կոչվում էր սմոքինգ,  փոխարինեց ժակետը և գծավոր տաբատը։
1926 թվականին Կոկո Շանելը առաջին անգամ ցուցադրեց իր փոքր սև զգեստը։ Վառ հագուստների կողքին այն մեծ ազդեցություն չգործեց և սպասելի ճանաչում ստացավ միայն 30-ական թվականներին։


1930-ական թվականներին նորաձևություն եկավ թեթև, կանացի և «խելամիտ» երկարությամբ զգեստը։ Մարդկանց մեծամասնությունը, չնայաց ճգնաժամային վիճակին, ուզում էր արժանավայել տեսք ունենալ։Նրանք, ովքեր ի վիճակի չէի նոր զգեստ գնելու, երկարացնում էին հինը, չէ որ այևս ոչ ոք կարճ զգեստ չէր կրում՝ անգամ երեկոյան։ Զգեստի երկարությունը հասնում էր ծնկից ներքև,  իսկ արհեստական երկարացումը արվում էր ժապավենի  և այլ կտորի միջոցով։ Ինչ վերաբերում է երկոյան զգեստին այն շատ երկար էր և ուներ մեջքի լայն բացվածք։ Նորից ի հայց եկան դասական, կանացի ատրիբուտները։ Տարածված էին փոքր, նեղ, առանց բռնիչի պայուսակ-դրամապանակները։ Թանկարժեք զարդեր փոխարեն, մեծ տեղ էին զբաղեցնում բնական և արհեստական քարերից զարդերը։
Ի տարբերություն 20-ական թվականների վարսերն այժմ ավելի երկար էին և մանրակրկիտ հավաքված։ Նախընտրությունը տրվում էր շիկահերներին։
 Ժամանակի կատարելությանը համապատասխանելը, կարծես թե պարզ էր. կինը պետք է լիներ նիհար, բայց ոչ «տղայական», այլ կանացի և դրա հետ մեկտեղ սպորտային, արևայրուքով և խնամված։
Ժամանակի կինը գիտեր, որ իրական գեղեցկությունը գալիս է ներսից, դրա համար էլ վարում էր առողջ ապրելակերպ։


1940-ական թվականներ, պատերազմ, ծանր տարիներ։ Կոշիկները կարվում են փայտյա տակացուով։ Սովորական աղջիկներից մեծ ջանքեր էին պահանջվում նորաձև լինելու համար, իսկ հարուստների համար ամեն ինչ պարզ էր. մեծ գլխարկ, լայն պիդժակ և նեղ տաբատ։
1947 թվականին դեռ անհայտ կուտյուրիե Քրիստիան Դիորը հեղաշրջում կատարեց։Նորաձևության մեջ էին նեղ իրանը և ընդգծված կոնքերը։ Անհավանական հաջողություն։ Բոլոր կանայք պետք է երկարացնեին իրենց զգեստը և վերարկուն, քանզի այդպես էր պահանջում «բարձր նորաձևությունը»։


1950-ական թվակկաների կանանց ամենամեծ նվաճումը, դա տաբատ կրելու իրավունքն էր, բոլոր դեպերում և ամեն տեղ, առանց ծաղրանքի առարկա դառնալու։
Նորաձևության մեջ եկավ ընտրության հնարավորությունը. կարճ կամ երկար սանրվածք, փարթամ և բազմաշերտ «ֆրու-ֆրու» կիսաշրջազգեստ կամ արծաթագույն «տիեզերական համազգեստ»։
Նորաձև դարձան նաև տափակ «բալետկա» կոշիկները։
1960-ական թվականները երիտասարդական նորաձևության հանդիսավոր երթի ժամանակաշրջանն էր։ Հարկավոր էին նոր մտքեր նորաձևության աշխարհում և այս անգամ Լոնդոնը առաջ անցավ Փարիզից։
1959 թվականին էկրան բարձրացավ ֆրանսիական «Բաբետտան պատերազմ է գնում» ֆիլմը, Բրիդժիտ Բարդոյի մասնակցությամբ։ Անփութորեն հավաքված սանրվածքը, ինչը բավականին երկար ժամանակ էր պահանջում, միանգամից դարձավ գերտարածված։
Լոնդոնում ի հայտ եկավ  60-ականների ամենասկանդալային հագուստը՝մինի-շրջազգեստը։
1962 թվականին լեգենդար Մերի Քվանտը ներկայացրեց իր առաջին «մինի» երկարությամբ հագուստի հավաքածուն։ Եվ այսպես կոչված         «Լոնդոնի ոճը», շատ արագ գերեց աշխարհի երիտասարդությանը։


1970-ականների կարգախոսն էր. «Ամեն ինչ կարելի է»։
Նորաձև երիտասարդության ընտրության ներքո կուտյուրիեն դրել էր բազմաթիվ ոճեր, սակայն դրանցից ոչ մեկը գերիշխող համարել չենք կարող։ Ամենամոդայիկ իրը դա ջինսն էր, որը  նախկինում կրում էին միայն կովբոյները, իսկ հետո հիփփիները և ուսանողները։



1980-ական թվականներին փանկ ոճը շարունակում էր պահպանել իր ազդեցությունը արևմուտքում, սակայն միաժամանակ հայտնվում է պրագմատիկ յափփի ոճը։ Նորաձևություն են մտնում լեգգինսները, շեկ խոպոպները, «ոզնի» սանրվածքը, բաճկոնները և մեծ վերարկուները, մինի-կիսաշրջազգեստները, տափակ և բարձրակրունկ կոշիկները  բոլոր գույներով և այլն։ Կարելի էր հագնել ամեն ինչ, բացառությամբ նախորդ տարվա հագածից։
1984 թվականին Փարիզից Լոնդոն թռչող ինքնաթիռում, կողք կողքի են հայտնվում դերասանուհի Ջեյն Բիրկինը և «Հերմես»-ի խորհրդի նախագահ Ժան-Լյուի Դյուման։ Զրույցի ժամանակ Բիրկինը բողոքում էր զբոսանքի համար մեծ, կաշվե պայուսակի ընտրության իր դժվարությունների մասին և նկարագրում է իր երազած պայուսակը։ Շուտով, «երազանքի» պայուսակը ուղարկվում է  Բիրկինի տուն։ Ահա այսպես է ստեղծվել հանրահայտ «Բիրկին պայուսակը»։


1990-ական թվականներին հագուստի ոճը դարձավ համընդհանուր, ավելի լավ է այն ոչ թե ոճ անվանել, այլ հագուստի ընտրման նոր մոտեցում։ 90-ականների գլխավոր կոչն էր. «Եղիր այնպիսի, ինչպիսի կաս»։
Այս ժամանակ հատուկ նշանակություն ուներ ջինսային հագուստը։Նորաձև երիտասարդները համարձակվում էին հագնել ջինս, ջինսային վերնաշապիկ, պայուսակ և եկարաճիտ կոշիկներ։ Այնպես որ 90-ականները համարձակ կարելի է համարել «ջինսային», քանզի տվյալ իրից ուներ ժամանակաշրջանի ցանկացած մարդ, այն էլ ոչ մեկ օրինակից։





Իվ Սեն Լորեն


 «Իվ Սեն Լորեն»-ը բարձր նորաձևության տուն է, որը հիմնվել է Իվ Սեն Լորենի և նրա գործընկեր Պիեր Բերժեի կողմից: Պիեր Բերժեն և Իվ Սեն Լորենը ծանոթացել են 1958 թվականին։ Նրանք սիրային կապի մեջ էին, երբ 1961 թվականին հիմնեցին նորաձևության տունը։ Զույգը բաժանվեց 1976 թվականին, բայց պահպանվեց  ընկերական և գործնական հարաբերությունները։ Ըստ «Նյու Յորք Թայմս» ամսագրի տվյալների նրանք 2008 թվականին Իվ Սեն Լորենի մահից առաջ, կնքեցին քաղաքացիական ամուսնություն։ 1999 թվականից տունը պատկանում է «Գուչչի» ընկերությանը։ Հավաքածուի այժմյան դիզայներն է համարվում Էնթոնի Վակկարելոն։
Իվ Սեն Լորենը բեմական զգեստներ է ստեղծել դերասանուհիներ  Սոֆի Լորենի, Կատրին Դենյովի  և Կլաուդիա Կարդինալեի համար։
«Իվ Սեն Լորեն» տունը ստեղծեց մի շարք լեգենդար իրեր. «Մոնդրիան» շրջազգեստը, կանացի սմոքինգ, սաֆարի վերարկուները և թափանցիկ շրջազգեստներ: «Վոգ»-ը գրում էր, որ 1960-1970-ական թվականներին Իվը շրջեց նորաձևության աշխարհը, կանացի և տղամարդու, բարձր և ցածր, դասական և ավանգարդ հագուստների իր նորարարական համադրությամբ. «Հենց նա է կանանց տղամարդու կոստյումներ հագցրեց, ամենօրյա դարձրեց զինվորական համազգեստները և ազգային կոստյումները և դիզայներական պրետ-ա-պորտե բերեց զանգվածներին»: Հենց Սեն Լորենի խոսքերով, նա ստեղծեց ժամանակակից կնոջ զգեստապահարան:
1966  թվականին ստեղծվեց պրետ-ա-պորտե գիծը «Իվ Սեն Լորեն Ռիվ Գոշ»  անունով: Նույն թվականին ստեղծված միտմամբ և նորաձևությամբ ոգեշնչված Սեն Լորենը մշակեց կանացի հավաքածու տղամարդու ոճում, ինչպես նաև ստեղծեց առաջին սմոքինգը կնոջ համար:
Մեկ տարի անց նա ներկայացրեց հանրահայտ սաֆարի վերարկուն: Սեն Լորենը դարձավ առաջին դիզայները, որը հրավիրեց աֆրիկյան և ասիական մոդելներին իր դեֆիլեներին։
1971 թվականին «Իվ Սեն Լորեն» տունը ներկայացրեց կանացի «Ռիվ Գոշ»  օծանելիքը: Նույն թվականին Սեն Լորենը մերկ նկարահանվեց տղամարդու իր օդեկոլոնի «Հոմմ»  գովազդում: 1972 թվականին նորաձևության տանը միացավ Իվ սեն Լորենի մուսան՝ Լուլու դե լա Ֆալեզը, ով ավելի քան 30 տարի «Իվ Սեն Լորեն»-ի  համար ոսկերչական իրեր և գլխազարդեր էր պատրաստում:
1973 թվականին նորաձևության տունը սկսեց օգտագործել նոր տարեկան ցուցադրությունների փուլը. 2 բարձր նորաձևության (հունվար և հուլիս ամիսներին) և 2 պրետ-ա-պորտե (ապրիլ և հոկտեմբեր ամիսներին):  1977 թվականին տունը սկսեց արտադրել «Օփիում» օծանելիքը, որի կարգախոսն էր. «Օփիում նրանց համար ովքեր կախվածություն ունեն Իվ Սեն Լորենից»: Չնայած բողոքների, անվան և գովազդի պատճառով, օծանելիքը մեծ հաջողություն ունեցավ:

1986 թվականին «Իվ Սեն Լորեն»-ը գնեց «Շառլ օֆ դը Ռիտ» ընկերությունը, որին պատկանում էր նորաձևության տան օծանելիքի բիզնեսը, 630 միլիոն դոլարով: Մեկ տարի անց «Իվ Սեն Լորեն»-ը վաճառեց  մի շարք հանրահայտ բույրեր «Ռեվլոն» ընկերությանը 150 միլիոն դոլարով: 1989 թվականին նորաձևության տունը տեղադրեց բաժնեթղթերը փարիզյան ֆոնդային շուկայում և գնահատվեց 500 միլիոն դոլար:
1993 թվականին «Իվ Սեն Լորեն»-ը, օծանելիքի բաժնի հետ, վաճառվեց  օծանելիքի դեղագործական ընկերությանը 650 միլիոն դոլարով: Սեն Լորենը և Բերժեն պահպանեցին վերահսկողությունը հագուստի գծի վրա: 1998 թվականին Սեն Լորենը դադարեց զբաղվել «Ռիվ Գոշ» գծով, աշխատանքի վերցնելով Ալբեր Էլբազին և Էդի Սլիմանին համապատասխանաբար կանացի և տղամարդու հավաքածուի համար:
1999 թվականին  նորաձևության տունը գնեց «Գուչչի» խումբը, որը հրավիրեց պրետ-ա-պորտե հավաքածուներ ստեղծել Թոմ Ֆորդին։ 2002 թվականին «ԻՎ Սեն Լորենը» ներկայացրեց իր վերջին հավաքածուն և փակեց կուտյուր գիծը:
Այն բանից հետո, երբ Թոմ Ֆորդը հեռացավ 2004 թվականին, պրետ-ա-պորտե գծով սկսեց զբաղվել Ստեֆանո Պիլատին: Նրա ոճն ավելի ֆրանսիական էր, քան Ֆորդի բաց զգայական կերպարները: 2008 թվականին Սեն Լորեն նորաձևության տան հիմնադիրը վախճանվեց:
2011-2013  թվականներին «Իվ Սեն Լորեն»-ի  նախագահը և գլխավոր տնօրենն էր Փոլ Դենյովը, որի օրոք  2012 թվականին նորաձևության տուն վերադարձավ Էդի Սլիմանը փոխարինելով Պիլատիին կրեատիվ տնօրենի պաշտոնում: 2012 թվականի հունիսին նա անվանափոխեց պրետ-ա-պորտե գիծը «Իվ Սեն Լորեն Փարիզ», կոսմետիկայի և հենց ընկերության անունը մնաց նույնը: Փոլ Դենյովի օրոք «Իվ Սեն Լորեն» ընկերությունը վերջապես վերադարձրեց նախկին եկամուտները:
2016 թվականին Էդի Սլիմանին կրեատիվ տնօրենի պաշտոնում փոխարինեց «Վերսուս»-ի  դիզայներ Էնթոնի Վակկարելոն:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ի՞նչ է գովազդը։ Գովազդի նշանակությունը

Բալետի արտիստ` Վիլեն Գալստյան